Արցախի պաշտպանության նախարարն ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի խումբ սպաների

Օգոստոսի 28-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի մոտ ընդունելության էին հրավիրվել ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաներ: ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, բանակի հրամանատարը հետաքրքրվել է վերջիններիս զինվորական կենսագրության մանրամասներով, նոր պաշտոնների արդյունավետ վարման նրանց տեսլականով, տվել մեթոդական մի շարք անհրաժեշտ ցուցումներ:

Ներկաները, ստանալով պաշտպանական գերատեսչության ղեկավարի շնորհավորանքները, իրենց հերթին շնորհակալություն են հայտնել բարձր վստահության համար և հավաստել իրենց պատրաստակամությունը՝ բանակի հրամանատարության ակնկալիքները լիովին արդարացնելու առումով: