«Վերելք»․ Փաշինյանը վերադարձնում է բրեժնևյան ժամանակները, հյուրը՝ Աղասի Ենոքյան (տեսանյութ)

«Վերելք» հաղորդաշարի hյուր Աղասի Ենոքյանն այն կարծիքին է, որ ամբոխի միջոցով իշխանության գալու ճանապարհին ներկա իշխանությունը բազմաթիվ խոստումներ բաժանեց, իշխանության գալուց հետո, զգալով իշխանության քաղցր հնարավորությունները, շեշտը դրեց հիմնականում պատժելու՝ մտրակի վրա։

Մտրակի մեթոդով իշխանությունները մեծ հաջողությունների հասան՝ շատերը հրաժարական տվեցին, մյուսներն իրենց աշխատողների մի մասին գրանցեցին ու սկսեցին ավելի շատ հարկեր մուծել, երրորդները սկսեցին մուծումներ կատարել տարբեր ֆոնդերի և այլն։

«Կռո պոպոք» դարձավ Սահմանադրական դատարանը։ Երբ Սահմանադրության, օրենքների և բարոյականության բազմաթիվ նորմեր խախտելով՝ իշխանական փաստաբաններից մեկը հայտարարեց, որ հիմա ինքն է ՍԴ նախագահը, ՍԴ գործող կազմը դուրս եկավ հիպնոսից և ասաց, որ դա ինքնիրավչություն է և պետական հեղաշրջման փորձ։ Հետո եղան մտրակի բազմաթիվ սպառնալիքներ, ՍԴ անդամների կեղտոտ սպիտակեղենը փորփրելու փորձեր, բայց դատավորներն անդրդվելի էին։

Իշխանության ատամների համար մեկ այլ «կռո պոպոք» է մամուլը։ Մի քանի հասարակական կազմակերպություններ, որոնք տարիներ շարունակ ներկայացել են որպես ազատ խոսքի ջատագով և այդ լոզունգի տակ արևմտյան ֆոնդեր են սղոցել, այժմ ԱԺ են ներկայացրել նախագիծ, որը իրենց հայտարարածի ճիշտ հակառակ գործն է անելու։ Նրանք առաջարկում են եթերից հանել բոլոր հեռուստաընկերությունները, բացի պետականից։ Ու պետք չի զարմանալ մամուլի ազատության ներկա պրոբլեմատիկ վիճակով, երբ խոսքի ազատության, պաշտպանության կոչված կազմակերպությունները մտածում են բրեժնևյան ժամանակների «մի երկրին՝ մի TV» կարգախոսով։

Մանրամասները տեսանյութում