Գարեգին Չուգասզյանի և Սորոսի կապը

Շատերը գիտեն, որ Չուգասզյանը հանդիսանում է 2016թ հուլիսին ՊՊԾ գնդի վրա հարձակված, երեք ոստիկան սպանած, պատանդներ վերցրած և բանկոմատ թալանած զինված ահաբեկչական խմբի կազմակերպիչ-կորդինատորը: Չուգասզյանը գնդում գտնվող զինված խմբի գործողությունները համակարգում էր մինչև ԱԱԾ-ն նրա հետքի վրա դուրս եկավ ու նա դիմեց փախուստի: Շուրջ երկու տարի փախուստի մեջ գտնվելուց հետո Չուգասզյանը իրեն անվտանգ զգաց և կրկին ջրի երես դուրս եկավ «հեղափոխությունից» հետո: Քչերը գիտեն, որ Չուգասզյանը անձամբ է զբաղվել ահաբեկիչների հավաքագրմամբ և մոտիվացմամբ:

Ընդհանրապես Չուգասզյանի պաշտոնական կենսագրությունը ինտերնետում մի տեսակ չի գտնվում: Նույնիսկ նրա հոր՝ Բաբկեն Չուգասզյանի պաշտոնական կենսագրությունում, երեխաներ բաժնում նշված է միայն Լևոն Չուգասզյանը: Գարեգինը չկա…

Ինչևէ ինձ հայտնի է դարձել շոկային ինֆորմացիա: Պարզվում է Հայաստանում Սորոսի գրասենյակի հիմնադրման պահից տնօրենների խորհրդի նախագահը եղել է դուք երևի շատ կզարմանաք….

Այո, այո Գարեգին Չուգասզյանը: Պարոն Չուգասզյանը ի սկզբանե անձամբ է մեր երկրում հիմնադրել և ղեկավարել սորոսականների գրանտների տրամադրման գործընթացը: Կարելի է ասել անձամբ է ղեկավարել ՀՀ տարածքում փողի դիմաց հայրենիքը վաճառել պատրաստ գրանտամոլների հայտնաբերումն ու հավաքագրումը դեպի Սորոսի գործակալական ցանց:

և սա դեռ ամենը չէ…

Պարզվում է Գարեգին Չուգասզյանը մի քանի անձնական հանդիպումներ է ունեցել անձամբ միլիարդատեր Ջորջ Սորոսի հետ, իսկ իր տիրոջ հետ ամենաառաջին հանդիպումը տեղի է ունեցել 1998թ․ Նյու Յորք քաղաքում: Նյու Յորք Չուգասզյանը հասել է Լարիսա Մինասյանի հետ, ով ներկա է եղել Սորոս-Չուգասզյան ռանդևուին: Այդ հանդիպմանը մասնակցել է նաև պարոն Արյե Նայերը, ով հանդիսանում է աշխարհի սորոսականների գործադիր տնօրենը:

Հ.Գ. սա ահաբեկիչներ-Սորոս կապի մասին տեղեկատվության փոքրիկ հատվածն է: Հընթացս կներկայացնեմ ավելի հետաքրքիր մանրամասներ:

Քաղտեխնոլոգ Նարեկ Մալյանի ֆեյբուքյան էջից

Լուսանկարում Գարեգին Չուգասզյանն է: Շատերը գիտեն, որ Չուգասզյանը հանդիսանում է 2016թ հուլիսին ՊՊԾ գնդի վրա հարձակված,…

Опубликовано Narek Malyan Вторник, 27 августа 2019 г.