Ոտքի ելնելու ժամանակը. թույլ չտանք Ամուլսարի հանքի շահագործումը, որ չարիք և աղետ է դառնալու Հայաստանի համար

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն օրերս շտապ քննարկում էր հրավիրել Ամուլսարի հարցով, որի արդյունքները ԱԺ շենքի մոտ հավաքվածներին ներկայացնելով, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է. «Ասվում է, որ Հայաստանում իշխանությունը ժողովուրդն է: Ուրեմն փոխանցում եմ ԲՀԿ-ի հստակ դիրքորոշումը. քանի դեռ ժողովուրդն ասում է՝ ո՛չ, հանքը չպիտի շահագործվի: Ժողովրդի կարծիքը պիտի հաշվի առնվի, այստեղ երկու կարծիք լինել չի կարող»:

Այո՛, ժողովրդի կարծիքը պետք է հաշվի առնվի, բայց նա, ով պարտավոր է դա անել, դատելով ամենից, մտադիր չէ հաշվի առնել ժողովրդի կարծիքը: Հարց է առաջանում, ո՞ւր մնացին Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմակիցների հայտարարությունները, հավաստումները, թե մեր երկրի համար քաղաքացին է բարձրագույն արժեքը, ուղիղ ժողովրդավարություն և այլն, և այլն: Անցա՞ն դրանց ժամանակները…

Ջերմուկի և հարակից բնակավայրերի բազմաթիվ բնակիչներ, ընդհանրապես, Հայաստանի ու Սփյուռքի բազմահազար շարքային քաղաքացիներ թեկուզ հանքավայրում կատարվող աշխատանքների ընթացքում արդեն իսկ իրենց տեսածով, զգացածով, բնազդով, ասպարեզում եղած տեղեկատվությամբ, ինչպես նաև տրամաբանությամբ  հասկանում են այն աղետը, որը կարող է լինել Ամուլսարի շահագործման դեպքում: Փաշինյանը, սակայն, այսօր հաշվի չի առնում ոչ միայն նրանց, այլև Հայաստանի և արտերկրի հեղինակավոր, հայտնի փորձագետների, մասնագետների, նախկին ու ներկայիս պաշտոնյաների, այդ թվում նաև ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցության այն պատգամավորների կարծիքներըը, որոնք հասկանում են վտանգը և համարձակություն ունեն ճշմարտությունն ասելու:

Հանքի շահագործումը նշանակում է օրական 10-25 պայթեցում, իսկ ամեն պայթեցումից բարձրանում է մոտ 25 տոննա փոշի, օգոստոսի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ասել է Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը։

«Ինչ փորձագիտական եզրակացություն էլ անեն, հնարավոր չէ, որ այդ փոշին Ջերմուկ քաղաքի վրա չանդրադառնա, էլ չեմ ասում հանքաքարի տեղափոխման, գրունտային ճանապարհների և աղմուկի մասին,- ասել է Էդգար Ղազարյանը։- Իսկ այս քաղաքը միջնադարյան քաղաք չէ, ժամանակակից քաղաք է։ Որպեսզի սա կուրորտային քաղաք մնա, նպաստավոր պայմաններ պետք է լինեն։ Այս քաղաքը որպես կուրորտ է ձևավորվել»:

«Ամուլսարի գործով «ԷԼԱՐԴ» ընկերության փորձաքննության եզրակացությունը կարդացել եմ և գտնում եմ, որ շատ խնդրահարույց կլինի այդ եզրակացության պայմաններում հանքի շահագործումը թույլ տալ»,- Panarmenian.net-ի տեղեկացմամբ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:

Ամուլսարի ծրագրին դեմ արտահայտվող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների թիվն ավելանում է: «Ամուլսարը հանք չպետք է դառնա, ես կարծիքս չեմ փոխում»,- 168.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

«Ինձ համար ռիսկային է այն հանգամանքը, որ թեկուզ շատ փոքր տոկոսով, լավագույն շահագործման դեպքում անգամ, կարող է ռիսկ լինել Սևանա լճի համար, որը մեր թիվ մեկ հարստությունն է, երկրորդը՝ Վայոց ձորի և Սյունիքի մարզի ջրերը առհասարակ, երրորդը՝ Ջերմուկը, որը համարվում է առողջարանային տարածք, ապա այստեղ այլևս առողջապահական մոտեցում չեն կարողանա ցուցաբերել, ինչո՞ւ, որովհետև այն վայրը, որտեղ կա առողջարան, և այդ վայրում լինի նաև հանքարդյունաբերություն, սա բացարձակ հակասություն է»,- ասել է Սոֆյա Հովսեփյանը:

«Երեկվանից շոկի մեջ եմ,- դեռ ս. թ. օգոստոսի 20-ին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանը:- Լինելով էկոլոգիական իրավունքի շատ նեղ մասնագետ, աշխատել եմ Հայաստանի բոլոր ղեկավարների հետ` Կ. Դեմիրճանից սկսած: Անկախ նրանից, թե ինչ որոշում է հետագայում ընդունվել, չի եղել դեպք, որ ինձ որևէ մեկը ընդհատի ու չուզենա լսել մասնագետի կարծիքը: Մեր երկրում գիտնականները, մասնագետները միշտ հարգված են եղել:

Այն էլ այն մասնագետի կարծիքը, որը, այս հարցով, նույն վարչապետի որոշմամբ ստեղծված, Աշխատանքային խմբի անդամ է և դեռ 2018թ. սեպտեմբերին իրավական վերլուծություն է արել և 33 էջ ծավալով եզրակացություն է ներկայացրել վարչապետին, ինչը մինչև օրս չի էլ քննարկվել: Այդ Եզրակացության մեջ մանրամասն նշել եմ ՀՀ օրենսդրության ու միջազգային Կոնվենցիաների խախտումները, բոլոր կոռուպցիոն ռիսկերը:

Երեկ ինձ վարչապետը երեք անգամ ընդհատեց, չուզենալով լսել և ըմբռնել, թե ինչ եմ ասում`լինելով լրիվ մերկ բնապահպանության և իրավունքի հարցերում: Այս հարցը որոշվել է մեր երկրից դուրս, իշխանությունը չի կարողանում դիմադրել և փորձում է ոչ իրավական, ոչ մասնագիտական հիմնավորումներով ժողովրդին ինչ-որ բան համոզել: Սա շատ մտահոգիչ է: Հայաստանը վտանգված է» (Նազելի Վարդանյանի եզրակացությունը կարող եք կարդալ այստեղ:

Ամուլսարի ծրագրի վերաբերյալ ֆեյսբուքյան իր երկու գրառումներով հանդես է եկել նաև ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

«Դեռևս 2018թ. սեպտեմբերին անդրադարձել եմ այս խնդրին,- հիշեցրել է Արա Զոհրաբյանն իր օգոստոսի 19-ի գրառման մեջ:- Ամուլսարի ոսկու հանքավայրը Հայաստանում ոսկու խոշոր հանքերից միակն է, որը գտնվում է՝

– Հայաստանի կենտրոնական հատվածում (մյուս խոշոր հանքավայրերը գտնվում են սահմանամերձ տարածքներում),

– Հայաստանի երկու խոշոր գետերի՝ Արփա և Որոտան գետերի, ակունքային գոտում (Արփա-Սևան թունելի միջոցով ջուրը տեղափոխվում է նաև Սևանա լիճ),

– Հայաստանի կարևորագույն հիդրոէներգետիկ կառույցներից մեկի՝ Որոտանի հիդրոէլեկտրակայանների համակարգի մասը կազմող Սպանդարյան-Կեչուտ ջրատար թունելի վրա:

Ամուլսարի դեպքում պետք է գիտակցենք, որ Հայաստանի ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ՝ երկրի սրտում գտնվող հանքավայրի շահագործման արդյունքում բնապահպանների կողմից կանխատեսվող ռիսկերի իրական լինելու դեպքում, անդառնալի բացասական հետևանքներն ավելի մեծ վնաս են հասցնելու մեր երկրին, այդ թվում՝ ջրային ռեսուրսներին:

Հ.Գ.

  1. Բոլոր հանքավայրերն էլ որոշ չափով վնասում են շրջակա միջավայրը:
  2. Նախկին վատով չի կարելի արդարացնել ներկա վատը (օրինակ՝ ինչո՞ւ են այլ հանքեր շահագործվում կամ ինչո՞ւ նախկինում չէին խոսում և այլն):
  3. Սպասում ենք քրեական գործի արդյունքներին (գործով ձեռք բերված նյութերին)՝ վերջնական հետևություն անելու համար»:

Երկու օր հետո`օգոստոսի 21-ին, ՀՀ փաստաբանների պալատի նախագահը հանդես է եկել «ԱՄՈՒԼՍԱՐԻ ԳՈՐԾՈՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱՀՈԳԻՉ ՀԱՐՑԵՐ Է ԱՌԱՋԱՑՆՈՒՄ» վերտառությամբ գրառմամբ.

«Ամուլսարի հետ կապված քրեական գործով համալիր փորձաքննության եզրակացությունից (այն մասերով, որոնք հանրամատչելի են) պարզ է դառնում, որ՝

– Որոշ հարցերով հետևությունները կատեգորիկ չեն (հավանական են), օրինակ՝ նշվել է, որ երկրաշարժի դեպքում առաջացող պայմաններում ազդեցություն կրած ջրերի պոտենցիալ միախառնումը նախ Կեչուտի ջրամբարի ջրերի հետ, իսկ հետո Կեչուտի ջրամբարի ջրերինը՝ Սևանա լճի ջրերի հետ ՀԱՎԱՆԱԲԱՐ չի առաջացնի Սևանա լճի կոնցետրացիայի նշանակալի կամ նույնիսկ չափելի փոփոխություններ…

– Ջրային ռեսուրսների վրա հանքարդյունաբերության ունեցած ազդեցությունները մեղմելու միջոցները հուսալի դարձնելու համար փորձագիտական խումբն առաջարկել է շուրջ 16 մեղմման և անկանխատեսելի դեպքերի համար ԼՐԱՑՈՒՑԻՉ միջոցառումներ:

Այս եզրակացությունն առնվազն հետևյալ հարցերն է առաջացնում՝

  1. Փորձագիտական եզրակացության հետևության հավանական (հիպոթետիկ) ձևը

ապացուցողական այն կշիռը (արժեքը) չունի, ինչ կատեգորիկ հետևությունը, քանի որ իրական կյանքում «հավանաբար»-ը կարող է չաշխատել (իսկ եթե Սևանա լճի կոնցետրացիայի փոփոխություն առաջացնի՞).

  1. Փորձագիտական խմբի կողմից 16 մեղմման և անկանխատեսելի դեպքերի համար ԼՐԱՑՈՒՑԻՉ միջոցառումներ առաջարկելը վկայում է շահագործման թույլտվություն տալու ժամանակ և այս պահին դրանց բացակայության մասին, ինչն արդեն լուրջ մտահոգության առիթ է տալիս (եթե չլիներ այդ փորձաքննությունը, այդպես էլ չէի՞նք իմանալու լրացուցիչ միջոցառումների անհրաժեշտության մասին)»:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի վերոնշյալ նկատառումները և հարցադրումները շատ կարևոր են, դրանց, ինչպես նաև «ԷԼԱՐԴ»-ի ուսումնասիրության արդյունքներին առաջիկայում դեռ հանգամանորեն կանդրադառնանք: Այժմ միայն ընդգծենք` հենց այն հանգամանքը, որ «ԷԼԱՐԴ»-ի փորձագիտական խմբի կողմից, այսպես ասած, մեղմման և անկանխատեսելի դեպքերի համար 16 լրացուցիչ միջոցառումներ են առաջարկվել, այսինքն` դրանք համարվել են անհրաժեշտ, վկայում է «Լիդիան Արմենիա» (նախկինում` «Գեոթիմ») ընկերության ներկայացրած «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում» (ՇՄԱԳ) փաստաթուղթը, ինչպես նաև պետական պատկան կառույցի կողմից դրան տրված դրական եզրակացությունն անփութության, թե դիտավորության արդյունքում հաշվի չեն առել առկա իրողությունները, մեղմ ասած, շատ թերի են, հետևաբար երկուսն էլ պետք է չեղյալ, ուժը կորցրած համարվեն:

Ավելին. իրականությունն այն է, որ «ԷԼԱՐԴ»-ի փորձագիտական խմբի առաջարկած նույնիսկ բոլոր միջոցառումների իրականացումը չի վերացնում բուն հանքի տարածքում սպասվող թթվային դրենաժը և այն վտանգը, որի տակ Ամուլսարի շահագործման դեպքում անխուսափելիորեն հայտնվելու են ստորգետնյա ջրերը, խմելու ջրի աղբյուրները, Ջերմուկն ու Ջերմուկի հանքային ջրերը, դեպի Կեչուտի ջրամբար ջուր տեղափոխելու համար նախատեսված թունելը, Կեչուտի ջրամբարի ջրային պաշարները, իսկ հետագայում նաև Արփա-Սևան թունելն ու Սևանա լիճը:

Հպարտ, իրականում խաբված ու մոլորված քաղաքացի`եկել է, վերջապես, մտածելու և գործելու, ոտքի ելնելու ժամանակը. թույլ մի տուր Ամուլսարի հանքի շահագործումը, որ չարիք և աղետ է դառնալու Հայաստանի համար, թույլ մի տուր մարդու և Աստծո թշնամիների ցնկնած Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը, որից հետո Հայաստանում արվամոլները, լեսբուհիները և մյուս այլասերվածները մի այլ կարգի են լկտիանալու: Եվ գոնե այդ կերպ քավիր քո իսկ ձեռքերով Փաշինյանին իշխանության բերելու մեղքդ, եթե, իհարկե, հնարավոր է քավել…

Արթուր Հովհաննիսյան