Սորոսի ՀԿ-ի ներկայությունը Արցախում դիվերսիա է երկրի ինքնիշխանության նկատմամբ (տեսանյութ)

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը օրերս մասնավոր այցով գտնվել է Իրանում և Ռուսաստանում, հանդիպելով փորձագիտական այն շրջանակների հետ, որոնց գնահատականները հաճախ օգտագործվում են միջպետական հարաբերություններում որոշումների կայացման ժամանակ։

Գառնիկ Իսագուլյանի կողմից տրվեցին գնահատականներ Արցախում Փաշինյանի ելույթի և 2050 թվականի Հայաստանի զարգացումների Փաշինյանի տեսլականի մասին, Արցախի համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների գնահատման համար ՀՀ պետական բյուջեից Սորոսի կողմից ֆինանսավորվող կազմակերպություններին ֆինանսական հատկացումներ տալու վերաբերյալ, ինչպես նաև Ամուլսարի, Ստամբուլյան կոնվենցիայի, ՍԴ-ի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու շուրջ։

Այս և հարակից հարցերի շուրջ LIVEnews.am-ի հարցազրույցը «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ։