Փաշինյան, մոռացի՛ր Ամուլսարի մասին, այդ սարն ուղիղ Հայաստանի սիրտն է դարձել, դաշույն մի մտցրու այդ սրտի մեջ, հասկացիր ինչ ես անում

Ըստ հասարակական-քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանի, Ամուլսարի գործին լծված է նաև ՀՀ նախագահ Արմենը Սարգսյան՝ Մեծ Բրիտանիայի լավագույն բարեկամներից մեկը։

«Օրինակ, եթե ինձ հարցնեք, թե Արմեն Սարգսյանին ո՞վ նշանակեց, ասեմ՝ թագուհին նշանակեց այստեղ նախագահ Արմեն Սարգսյանին, միգուցե հենց այդ Ամուլսարի համար, որպեսզի պաշտպանի Ամուլսարի (շահագործման.- Ծ.Խ.) թիկունքը»,- մեզ հետ զրույցում ասաց Գուրգեն Եղիազարյանը։

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պարոն Եղիազարյանն ասաց, որ գործ ունենք երկու մարդու հետ, երբ որ ասում ենք Նիկոլ, հասկանում ենք երկու տարբեր մարդ. իր ասածները «ոչ հեղափոխությունից» առաջ և հետո։ Նրանք իրար հետ ոչ մի կապ չունեցող մարդիկ են, այն մեկն Ամուլսարով, տարբեր խնդիրներով շահում էր ժողովրդի ուղղակի ուղղվածությունը դեպի իրեն, այդտեղ շահամոլն էր աշխատում, պոպուլիստ շահամոլը, որը ցանկացած դրվագ պետք է առանձնացներ և ներկայացներ յուրովի, ժողովրդահաճո պետք է ներկայացներ, այսինքն՝ ներկայացներ այնպես, ինչ ցանկանում է ժողովուրդը։

«Այս մարդուն հաց ու ջուր մի տուր, թող որ իր պոպուլիզմով զբաղվի, մեկ դերասանի թատրոնի արտակարգ դերասան է, այն աղբահավաք տղան՝ իր նշանակած, ոչ մի բան է իր մոտ»,- ասաց Գուրգեն Եզիազարյանը։

Հասարակական-քաղաքական գործիչը վարչապետին զգուշացնում է` վաղը դու գնացած ես լինելու, հետո դիմացդ փաստերը դնելու են, գլուխդ կախելու ես, ընդամենը սրանո՞վ պետք է ավարըվի, քո կարծիքով… Սարի հետ գործ չունես, սարը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, սարը Հայաստանի սիրտն է, ինչպես մեր ողջ ազգի բարոյականությունը դրել ես հարվածի տակ այդ Ստամբուլյան կոնվենցիայով, ուրեմն Հայաստանի ֆիզիկականն ես ոչնչացնում այդ մի սարով, դու էլ գիտես, բայց պաշտոնը (նրանք չեն թողնի պաշտոնիդ մնաս), այդ պաշտոնիդ խաթր ես դա անում: Ի՜նչ մասնագետներ, ի՜նչ ֆլան, ինչ բստան…

«Շատ փոքր ես, որ որոշես Հայաստանի բախտն այդ Ամուլսարով, քեզ ասում են `ձեռք մի տուր, չի կարելի, խելքդ չի հասնում, մարդկանց հետ խոսա, հասկանում ենք` այնտեղ Մեծ Բրիտանիան է, հրաժարվիր պաշտոնիցդ, բայց սարին ձեռք մի տուր, դու չես հասկանում, թե ինչի հետ ես խաղում»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը:

Արթուր Հովհաննիսյան