Այսօր արգենտինացի գրող, էսսեիստ Խորխե Լուիս Բորխեսի ծննդյան օրն է

1889 թվականի այս օրը՝ օգոստոսի 24-ին ծնվել է արգենտինացի գրող, էսսեիստ, թարգմանիչ Խորխե Լուիս Բորխեսը։ Հայտնի է որպես արկածային և դետեկտիվ ժանրերի ստեղծագործությունների հեղինակ։

Գրողը հորից ժառանգել է իսպանական և իռլանդական արմատներ։ Մայրը, ըստ որոշ աղբյուրների, սերել է պորտուգալահրեական ընտանիքից։ Ինքը՝ հեղինակը, բազմիցս նշել է, որ իր երակներով հոսում է բասկական, անդալուզական, հրեական, անգլիական, պորտուգալական և նորմանդական արյուն։

Բացի գրական գործունեությունից՝ Խորխե Լուիս Բորխեսը աչքի է ընկել իր քաղաքական պահպանողական հայացքներով, ինչպես նաև մի շարք փիլիսոփայական վերլուծություններով։ Միջազգային ճանաչում ձեռք է բերել 1960-ական թվականներին։

Իր մուտքը գրական աշխարհ Խորխե Լուիս Բորխեսը այս կերպ է նկարագրել.

«Երբ հորս հարվածեց կուրությունը, ընտանիքում բոլորը հոգու խորքում համոզված էին, որ ես պետք է շարունակեմ նրա գրական ուղին։ Այն, ինչ հայրս չէր հասցրել իրականացնել կուրության պատճառով, վստահ էի, որ ես պետք է իրագործեմ հանուն նրա, հանուն այն մարդկանց, ովքեր հավատում էին, որ իմ մուտքը գրականություն լինելու է առաքելություն՝ հորս կիսատ թողած գործերը շարունակելու նպատակով։ Նման համոզմունքը, նմանատիպ վստահությունը չարդարացնել պարզապես չէի կարող։ Իսկ գրել սկսեցի վեց-յոթ տարեկան հասակում»:

Բորխեսը մահացել է լյարդի քաղցկեղից՝ 1986թ․ հունիսի 14-ին Ժնևում և թաղված է Ժնևի Արքաների գերեզմանոցում, Ժան Կելվինից ոչ հեռու։

 Որոշ ժամանակ անց

Որոշ ժամանակ անց հասկանում ես օգնության ձեռք մեկնելու և հոգին շղթայելու նուրբ տարբերությունը և սովորում ես, որ սերը չի նշանակում պառկել, ընկերակցությունը չի նշանակում ապահովություն, և սկսում ես սովորել…
Որ համբույրները պայմանագրեր չեն և նվերները խոստումներ չեն, սկսում ես ընդունել ջախջախիչ պարտություններդ բարձր ճակատով և բաց աչքերով, սովորում ես կառուցել բոլոր ճանապարհներդ այսօր, որովհետև վաղվա հողը չափազանց անկայուն է ծրագրերի համար, և երբեմն մրգերը ժամանակից շուտ են ընկնում:
Որոշ ժամանակ անց սովորում ես ասել`բավական է, քանի դեռ արևը չի այրել իր ջերմությամբ, ինչպես նաև տնկել սեփական այգիդ և զարդարել սեփական հոգիդ, ինչ որ մեկին սպասելու փոխարեն, ով քեզ ծաղիկներ կբերի:
Եվ սովորում ես, որ իսկապես կարող ես դիմանալ,
որ իսկապես ուժեղ ես,
որ իսկապես արժես..․և սովորում ես ու սովորում ես…
և ամեն օրվա հետ սովորում ես:

Խորխե Բորխես