ԱՄՆ-ում կան Իսրայելի կողմից օկուպացված տարածքներ

Կարծում եմ՝ Հայաստանն այսօր վերապրում է իր պատմության ոչ լավագույն ժամանակաշրջանը։ Չնայած ամբողջ աշխարհն է այսօր հեռու հանգիստ և խաղաղ զարգացումից: Ուստի որոշեցի իմ համաքաղաքացիների ուշադրությունը սևեռել ԱՄՆ վերջին 29 տարվա պատմության մի դրվագի վրա: Երբ ընթերցողները կարդան այն, հնարավոր է` ավելի լավ հասկանան, թե որտեղ է  աշխարհի և Հայաստանի բազմաթիվ խնդիրների սկզբնաղբյուրը: Ամերիկայում ապրում է հետաքրքիր անձնավորություն՝ հայտնի ռուսատյաց և խորհրդային կարգերի քննադատ, ԱՄՆ վերնախավի «շոտլանդական կլանի» ներկայացուցիչ Պատրիկ Ջոզեֆ Բյուքենենը, որը ճիզվիտական դպրոցի շրջանավարտ է, կաթոլիկ, Ջորջթաուն համալսարանի շրջանավարտ՝ փիլիսոփայության և անգլերեն գրականության ոլորտներում: Մի խոսքով`ամերիկյան հասարակության «սերուցքային» ներկայացուցիչը:

Իր կարիերայի սկզբնական շրջանում Բյուքենենը եղել է Միացյալ Նահանգների երեք նախագահների՝ Ռիչարդ Նիքսոնի, Ջերալդ Ֆորդի և Ռոնալդ Ռեյգանի ավագ խորհրդատուն։ Նա, մասնավորապես, զբաղվում էր արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթներ գրելով և մասնակցում մի շարք բարձր մակարդակի հանդիպումների, այդ թվում՝ Ռ.Նիքսոնի այցին ՉԺՀ և 1986թ․Ռեյկյավիկում Ռ. Ռեյգանի հանդիպմանը Մ. Ս. Գորբաչովի հետ, ինչը, ըստ Բյուքենենի, ճակատագրական նշանակություն ունեցավ «սառը պատերազմի» ելքի համար: Եվ մի օր էլ այս թունդ ռուսատյացն ու ԱՄՆ-ի Հանրապետական ​​կուսակցության անդամը հիասթափվեց իր երկրի քաղաքականությունից: Նրա հիասթափության ամենաբուռն շրջանը 1990թ․ էր։ Հենց այդ ժամանակ Բյուքենենը, հասկանալով, թե իրականում ում է ծառայում ԱՄՆ վերնախավը, Ներկայացուցիչների պալատը և ԱՄՆ Սենատը, ԱՄՆ-ը անվանեց «Իսրայելի կողմից օկուպացված տարածք»: Նրան դա չներեցին. ազգությամբ շոտլանդացի և հավատքով կաթոլիկ Բյուքենենի նկատմամբ հալածանքներ սկսեցին: Կուսակցության ներսում ԱՄՆ-ի իսրայելամետ շրջանակները այնպիսի ճնշում գործադրեցին նրա վրա, որ Բյուքենենը դուրս եկավ Հանրապետական ​​կուսակցությունից: Դրանից հետո նա հայտարարեց, որ իր նախկին կուսակիցները հեռացել են ավանդական պահպանողական սկզբունքներից դեպի այսպես կոչված «նեոկոնսերվատիզմ» (նեոպահպանողականություն): Բյուքենենը իր նախկին կուսակիցներին անվանեց «նեոկոնսերվատորներ», իսկ նրանք, իրենց հերթին, նախկին կուսակցին անվանում էին «պալեոկոնսերվատոր»: Երբ Բյուքենենը, մտադրվելով 2000թ. «Բարեփոխումների կուսակցությունից»  առաջադրվել ԱՄՆ նախագահի թեկնածու, նա հայտարարեց. «Այս արշավով ես պատրաստվում եմ վերաձևակերպել, թե ինչ է նշանակում լինել պահպանողական»:

Իհարկե, նրա նախընտրական քարոզարշավը պարզապես «ձախողեցին»: ԱՄՆ-ում չեն հանդուրժում քաղաքականության մեջ անկախության դրսևորումները: 2000 թվականից մինչև Ջորջ Բուշ կրտսերի նախագահական լիազորությունների ավարտը Բյուքենենը ելույթներ էր ունենում ԱՄՆ նախագահի կտրուկ քննադատությամբ՝ Իրաքում տեղի ունեցած պատերազմի, Ռուսաստանի հետ առճակատման, ազատական ​​միգրացիոն քաղաքականության դեմ: 2002-ին նա հրատարակեց «Արևմուտքի մահը» գիրքը, որում շարունակեց Շպենգլերի և Ֆուկույամայի գաղափարները եվրոպական քաղաքակրթության ներքին ճգնաժամի մասին:

2000 թվականի նախագահական ընտրություններում ձախողումից հետո Բյուքենենը հեռացավ ակտիվ քաղաքականությունից և սկսեց զբաղվել գրքեր գրելով, տարբեր հրապարակումներ անելով, ինչպես նաև դարձավ MSNBC հեռուստաալիքի մեկնաբան…

Նշեմ, որ ԱՄՆ բոլոր հակամարդկային «նախագծերը»՝ սկսած Հարավսլավիայի ոչնչացումից, Բյուքենենին քաղաքականությունից դուրս մղած «նեոպահպանողականների» ջանքերի հետևանքն են: Նա այսօր էլ չի հանձնվել և շարունակում է պայքարել «ԱՄՆ-ի Կոնգրեսի օկուպանտների» հանցակիցների դեմ։ Նա «ֆեմինիզմի», «բազմամշակութայնության», «սեռական հեղափոխության», «ԼԳԲՏ համայնքի», «քննադատական ​​պատմության», «երիտասարդական հեղափոխության», ԱՄՆ-ի և «նոր Եվրոպայի» այլ կասկածելի «արժեքների» կտրուկ հակառակորդ է:

Սերգեյ Շաքարյանց