«Վերելք»․ Մեր պետությունը չունի հիմքեր․ հյուրը՝ Գարեգին Պետրոսյան (տեսանյութ)

«Վերելք» հաղորդաշարի hյուր Գարեգին Պետրոսյանը կարծիք է հայտնում, որ մենք Երրորդ հանրապետության տարիներին այդպես էլ ձեռնամուխ չեղանք պետականության հիմքերի ստեղծմանը։ Մենք ունենք մի քանի միլիոն, բացարձակապես անկազմակերպ ժողովուրդ ու կենտրոնական կառավարություն, մինչդեռ նորմալ պետությունը ենթադրում է իրենց շահերի շուրջ համախմբված սոցիալական խմբերի առկայություն, ուժեղ արհմիություններ, տեղական ինքնակազմակերպված համայնքներ, նրանց բոլորի շահերն արտահայտող քաղաքական կուսակցություններ։ Այս ամենը չկա մեր երկրում, իսկ դա նշանակում է, որ քաոսն ու հիասթափություններն անխուսափելի են լինելու։
Ելքը, ինչպես արդեն ակնհայտ է, ներքևից այդ նախաձեռնությունների, կառույցների ստեղծումն է։