Աղբահանության մեքենաների և աղբամանների նոր խմբաքանակ

Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում համայնքային հիմնարկը համալրվել է ևս 5 մեքենայով, ընդհանուր՝ 24։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, հավելելով, որ «մեքենաները դեռ մատակարարողի մոտ են, ձևակերպումներն անցնելուց հետո կանցնեն աշխատանքի»։

Բացի դրանից, հիմնարկը համալրվել է նաև 600 նոր աղբամանով, որոնք առաջիկա շաբաթների ընթացքում կհավաքվեն ու կբաշխվեն վարչական շրջանների միջև։ «Սպասում ենք նոր խմբաքանակներին»,- նշել է Հակոբ Կարապետյանը։