Մեզ մոտ պոպուլիզմի դար է․ Գևորգ Գրիգորյանը Ամուլսարի մասին (տեսանյութ)

«Ֆեյսբուքից դուրս» հաղորդման հյուրն է բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը։ Հաղորդման ընթացքում անդրադարձանք Ամուլսարի թեմային․ «Չի կարող լինել որևէ հանք, որը չունենա այս կամ այն աստիճանի բացասական ազդեցություն բնության և առողջության վրա, սակայն հանքարդյունաբերությունից հրաժարվելը ձեռնտու չէ շատ պետությունների, և այդ պատճառով հանքերը գործում են գրեթե ամբողջ աշխարհում,- ասաց մեր հյուրը։- Այլ բան է, երբ պետությունը կատարում է ՊԱՏՇԱՃ հետազոտություն, ՊԱՏՇԱՃ կերպով հաշվարկում է ռիսկերը, ՊԱՏՇԱՃ կերպով իրազեկում է քաղաքացիներին և ՊԱՏՇԱՃ կերպով իրականացնում սկրինինգային ծրագրեր․․․ Անհրաժեշտ է իրականացնել ոչ վարակիչ հիվանդությունների լուրջ սկրինինգ, որի տվյալների վրա հիմնվելով հնարավոր լինի իրականացնել հանքի գործարկման առողջապահական հետևանքների մշտադիտարկում… Եթե չկա նախնական տվյալ, ապա ինչի՞ հետ պետք է համեմատել»։

Մանրամասները՝ տեսանյութում