Սերժ Սարգսյանը բնակվում է Ձորաղբյուրում և տուն չի կառուցում. երրորդ նախագահի գրասենյակ

Մոնումենտում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնատան կառուցման մասին  որոշ լրատվամիջոցներում ժամանակ առ ժամանակ հայտնվող լուրերը ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը չի հաստատում:

Գրասենյակից տեղեկացրել են, որ Սերժ Սարգսյանը տուն չի կառուցում, բնակվում է Ձորաղբյուրում, և բնակարանային պայմաններն առայժմ նրան բավարարում են: