Հայաստանի անհանգիստ ամառը՝ փաստերով
- Նիկոլ Փաշինյանը Ջերմուկի այցով փորձում է մաշեցնել հանրային դժգոհության ալիքը և ժամանակ ձգել:
- Նիկոլը զուգահեռ կուլիսային պայմանավորվածություններ է բանակցում Ամուլսարի հարցով մտահոգ որոշ շրջանակների հետ:
- Քաղաքական մեծամասնությունում խորանում են տարաձայնություններն այս հարցով:
- ԱՄՆ կառավարությունը նախատեսում է կրճատել Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցությունը:
- Նիկոլի գալիք այցը ԱՄՆ կարող վերածվել բացառապես ՄԱԿ-ի և սփյուռքի օրակարգերի, առանց լուրջ ամերիկյան բաղադրիչի:
- Ռուսական կողմը չարտահանձնեց Միհրան Պողոսյանին, այն էլ՝ այս իշխանությունների համար շատ խայտառակ հիմնավորումով:
- ՌԴ նախագահ Վ. Պուտինի Հայաստան հնարավոր այցի և ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու մասին այս պահին ավելի շատ սկեպտիկ լրահոս է, քան վերջնական դրական որոշում:
- Նիկոլի ձեռքով և ֆինանսավորմամբ ՏԻՄ ընտրություններին Արցախ մուտք են գործելու արևմտամետ ՀԿ-ները:
- Նիկոլը շարունակում է Սահմանադրական դատարանի վրա հերթական գրոհի նախապատրաստական աշխատանքները:
- Վենետիկի հանձնաժողովը կտա Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք:
Այս իշխանությունը ոչ միայն համարժեք չէ մեր երկրի արտաքին և ներքին բազմաթիվ մարտահրավերներին, այլև իր հանցավոր մեծամտությամբ, դատարկախոսությամբ և կիսագրագիտությամբ էլ ավելի է վատթարացնում առանց այդ էլ թեժ և վտանգավոր մթնոլորտը:
Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից
Հայաստանի անհանգիստ ամառը՝ փաստերով1. Նիկոլ Փաշինյանը Ջերմուկի այցով փորձում է մաշեցնել հանրային դժգոհության ալիքը և…
Опубликовано Armen Ashotyan Пятница, 23 августа 2019 г.