Եթե պարզվի, որ անվտանգ է հանքի շահագործումը, կրկին դե՞մ կլինեք. Նիկոլ Փաշինյանը՝ Ջերմուկի բնակչին (տեսանյութ)

Շրջում եմ Ջերմուկում:

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Пятница, 23 августа 2019 г.

Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանը մեկնել են Ջերմուկ, որտեղ նախատեսում են հանդիպել բնակիչների հետ և լսել նրանց կարծիքը Ամուլսարի շահագործման վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանն այցելեց բնակիչներից մեկի բնակարան: Նա՝ դիմելով տանտիրուհուն, հարցրեց, թե ինչպես են վերաբերվում Ամուլսարի գործունեությանը: Տիկինը պատասխանեց, որ դեմ են:

Նիկոլ Փաշինյանի հաջորդ հարցին՝ իսկ եթե պարզվի, որ անվտանգ է հանքի շահագործումը, տիկինը կրկին պնդեց իր տեսակետը՝ ասելով, թե՝ «կուրորտային քաղաքում չպետք է հանք լինի»:

Այնտեղից դուրս գալուց  հետո Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին մի խումբ մարդիկ: Վարչապետն ասաց, որ ինքը եկել է շրջելու և մարդկանց հետ զրուցելու, սակայն նրան պատասխանեցին, որ այս պահին 1500 մարդ հավաքվել է Ջերմուկի կենտրոնում, ու տներում միայն մեծահասակներ են:

Ջերմուկի կենտրոնում հավաքված քաղաքացիները որոշում կայացրին երթով շարժվել դեպի Ջերմուկի քաղաքապետարան:

Նա հավաքված կանանցից մեկի առաջարկությամբ այցելեց նրա բնակարան:

Մանրամասները՝ տեսանյութում