Հայ խաղաղապահները մասնակցել են բազմազգ զորավարժության առաջին փուլին
ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զինծառայողները Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում մասնակցել են «Միացյալ որոշում» բազմազգ զորավարժության առաջին փուլին:
ՀՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, հայ խաղաղապահները զորավարժության ընթացքում ցուցաբերել են պատրաստվածության և փոխգործակցության բարձր մակարդակ`հաջողությամբ կատարելով առաջադրված խնդիրները: