Իոաննիսյանի կազմակերպությունն ու ԹԻՀԿ-ը կառավարությունից դրամաշնորհ կստանան՝ Արցախում դիտորդության համար

ՀՀ կառավարության այսօրվա՝ օգոստոսի 22-ի նիստում որոշում կայացրեց սեպտեմբերին Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 33 մլն 680 հազար դրամ  հատկացրել «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» ՀԿ-ին (16,2 մլն դրամ) և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» (17,4 մլն դրամ) հակակոռուպցիոն կենտրոնին:

«Համարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է հավելյալ երաշխիքների ստեղծմանն աջակցի, որպեսզի երաշխավորվի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը, և սա այդ միջոցառումներ ցանկի մեջ մտնող գործողություն է, որը ինչ-որ տեղ նաև աննախադեպ է»,- ասել է վարչապետը: