Իրանի հերթական հաղթանակը «գլոբալիստների» հանդեպ

Օգոստոսի երկրորդ կեսից աշխարհը քննարկում է, թե ինչպես Իրանը հաղթեց Անգլիային «լցանավային պատերազմում»: Անգլիան՝ ի դեմս Ջիբրալթար գաղութի իշխանությունների, ամբողջովին ազատեց իրանական GRACE 1 լցանավը բեռներով և անձնակազմով՝ հրաժարվելով կատարել ԱՄՆ հրամանը: Ռաջաբ Սաֆարովը նույն օրը անողոք կերպով բացահայտեց Իսրայելի և Քուվեյթի իսրայելամետ սունիական արաբների ստերը, որ իբր իսրայելական F-35 ինքնաթիռը «թռել է ամբողջ Իրանով և լուսանկարել ամեն ինչ», իսկ «ռուսները դավաճանել են Իրանին և հանձնել գաղտնի ծածկագրերի բանալիները և այդ պատճառով Ս-300-ը «չեն բռնել» իսրայելական F-35-ը»: Ես ամեն ինչ հասկանում եմ, բայց պարզ չէ, թե ինչու են կոռումպացված սուննի արաբներն այդքան հիմարությամբ ենթարկվում Իսրայելի քմահաճույքներին։ Ըստ երևույթին, սուննի արաբներն այլևս մահմեդական չեն, այլ հուդայականներ են…. Համենայն դեպս, սուննի արաբների վերնախավը: Պարզապես դա գաղտնի են պահում իսլամական Ումմայից:

Հիշեցնեմ, որ 2010-11 թթ․ իսրայելական ոչ մի անօդաչու թռչող սարք, որ «գցում էին» Իրանի օդային տարածք․․․ Աֆղանստանից և Պակիստանից, չի վերադարձել, բոլորը խոցվում էին: Եվ Իրանն ամբողջ աշխարհին բացահայտ ցույց էր տալիս իսրայելական անօդաչու սարքերի բեկորները, չնայած այն ժամանակ նա դեռ չուներ ոչ Ս-300, ոչ էլ Ս-400 … նույն ճակատագիրն էր սպասվում էր նաև ԱՄՆ-ի անօդաչու սարքերին, դե իսկ մեկը՝ ամենաառաջատար և թանկ RQ-170 Sentinel Lockheed Martin-ը պարզապես որսացվել և իջեցվել էր: Այնուհետև Իրանը նույն կերպ վարվեց ամերիկյան Boing Insitu ScanEagle անօդաչու թռչող սարքի հետ….

Եվ ահա աշխարհը դարձավ Անգլիայի խայտառակության ականատեսը: Հաշիվը «լցանավային պատերազմում» 3:1՝ հօգուտ Իրանի է: Իսկ այժմ բանակցություններ են սկսվել բրիտանական մեկ լցանավի՝ «Stena Impero»-ի ազատ արձակման վերաբերյալ, Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին առաջարկել է սպասել իրանական դատարանի դատավճռին:

Ավարտեմ ահա թե ինչով: Նախ՝ օգոստոսի 12-ին, սուննիական արաբական «Al-Quds al-Arabi» թերթը (արաբական աշխարհի առաջատար թերթերից մեկը) գրել է, որ Սաուդյան Արաբիայի ձախողումը Սիրիայում և Եմենում և հիասթափությունը Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմի արդյունքներից  ստիպեց Էր-Ռիադին մեղմել իր տոնայնությունն ու քաղաքականությունը Թեհրանի նկատմամբ: «Սաուդյան Արաբիան սկսել է լուռ նահանջի քաղաքականություն՝ հաշվի առնելով Եմենի հաջողությունները և ԱՄՆ-ի ու Բրիտանիայի հետ հակամարտությունից հետո Իրանի աշխարհճանաչումը՝ որպես Պարսից ծոցում տարածաշրջանային տերություն»,- գրում է այդ թերթը: «Էր-Ռիադն այժմ հասկացել է, որ ոչ Վաշինգտոնը, ոչ Թել Ավիվը շահագրգռված չեն Իրանի դեմ պատերազմ սկսելով»: «Al-Quds al-Arabi»-ը գրել է, որ սաուդյան ԶԼՄ-ները այլևս չեն վարում Իրանի դեմ ազատ վիրավորանքների և հարձակման քաղաքականություն և ներկա պահին զգուշորեն են գործում՝ նշելով, որ ԱՄԷ-ն, որը նույնպես մշակել է նույն հայեցակարգը, սկսել է դուրս բերել իր զորքերը Եմենից, որը, ըստ թերթի, պատերազմի հետևանքով ոչնչացված երկրից էր-Ռիադի զորքերի դուրսբերման համար հիմք է ստեղծում:

Երկրորդ՝ իրանական Tasnim News ինտերնետ-ռեսուրսը օգոստոսի 16-ին հաղորդեց, որ Իրանի ՌԾՈՒ հրամանատար փոխ-ծովակալ Հոսեյն Հանզադին հարավ-իրանական Քիշ կղզում տեղի ունեցող 2019 թվականի միջազգային բանակային խաղերի փակման արարողության ժամանակ հայտարարել է. «Թշնամիները պետք է հնարավորինս շուտ լքեն տարածաշրջանը, հակառակ դեպքում նրանք ապրելու են ստորացուցիչ նահանջ»: Նա զգուշացրեց տարածաշրջանային թշնամիներին, ինչպես նաև ԱՄՆ-ին, Բրիտանիային և Իսրայելին. «Պարսից ծոցում և Օմանի ծոցում ձևավորվում ու զարգանում է ծովային իսլամական դիմադրության ճակատ: Ավարտվել է տարածաշրջանի ունեցվածքի թալանման դարաշրջանը, և թշնամիները պետք է որքան հնարավոր է՝ արագ լքեն տարածաշրջանը»:

Սերգեյ Շաքարյանց