Մեր ամեն խոսք և գործ կա՛մ վաճառում է ճշմարտությունը, կա՛մ հաստատում այն․ Գարեգին Բ

«Մեր ամեն խոսք և գործ կա՛մ վաճառում է ճշմարտությունը, կա՛մ հաստատում այն։ Կա՛մ խոցում է դիմացինի սիրտը, կա՛մ ամոքում ու մխիթարում, կա՛մ ավերում է, կա՛մ կառուցում, կա՛մ խավար է ծնում, կա՛մ լույս։ Չլինենք ճշմարտության վաճառողներ այն զինվորների պես, որ կաշառվեցին ու սուտ վկայություն տվեցին, թե աշակերտներն են տարել Հիսուսի մարմինը, այլ անկաշառ հոգով, արդար սրտիվ և Հարության անխառն հավատով մեր Եկեղեցու խորաններում հաղորդվենք Աստծո Միածին Որդու կենդանարար մարմնին ու արյանը։ Ով ճանաչել է Ճշմարտությունը, խավարը չի ցանկա։ Ով քայլել է ճշմարտության ճանապարհով, խավարում չի դեգերի»։