«Լիդիանն» արդեն կատարել է կոնկրետ նախապատրաստական քայլեր

Վերջին օրերին որոշ շրջանակների կողմից տեղեկատվություն է տարածվում, թե «Լիդիանի» կողմից միջազգային արբիտրաժ դիմելու տարբերակի թեման բլեֆ է։ Ասում են՝ չի կարող դիմել, քանի որ գրանցված է օֆշորում (Ջերսիում):

Իրականում այս ընկերությունը ոչ միայն ԿԱՐՈՂ Է դիմել արբիտրաժ, այլև արդեն կատարել է կոնկրետ նախապատրաստական քայլեր՝ ծանուցել է ՀՀ կառավարության հետ վեճերի առկայության մասին: Սա նշանակում է, որ ծանուցումից մի քանի ամիս անց իրավունք է ստանում դիմել արբիտրաժ։

Ճիշտ է, ֆորմալ առումով դիմողը ոչ թե Lydian International-ն է, այլ դրա երկու դուստրերը՝ Lydian UK-ը և Lydian Canada-ն, բայց դրանից հարցի էությունը չի փոխվում։

Մեծ Բրիտանիայի հետ ներդրումների պաշտպանության երկկողմ համաձայնագրի շրջանակներում Lydian UK-ը կարող է վեճը ներկայացնել միջազգային արբիտրաժ պաշտոնական ծանուցումից 3 ամիս անց, իսկ Lydian Canada-ն Կանադայի հետ երկկողմ համաձայնագրի համաձայն՝ 6 ամիս անց:

Սա՝ հենց էնպես, ի գիտություն, որ այս թեմայով արտահայտվելիս ավելի ամբողջական ինֆորմացիա ունենաք։

ՀՀ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան էջից

Արբիտրաժի միֆի մասինՎերջին օրերին որոշ շրջանակների կողմից տեղեկատվություն է տարածվում, թե «Լիդիանի» կողմից միջազգային…

Опубликовано Бабкен Тунян Вторник, 20 августа 2019 г.