Կալավան համայնքի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանը նշանակվեց վարչապետի խորհրդական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Կալավան համայնքի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանին նշանակեց վարչապետի խորհրդական: Այս մասին Փաշինյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում և համատեղ լուսանկար հրապարակել:

«Ինչպես և պայմանավորվել էինք՝ Կալավանի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվում է ՀՀ վարչապետի խորհրդական: Արդյունավետ աշխատանք եմ մաղթում»,- գրել է ՀՀ վարչապետը։