Հակահեղափոխության առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է-II (Ամուլսարի լույսի ներքո)

Վերոբերյալ վերնագրով գրառում էի արել անցած տարվա նոյեմբերի 11-ին։ Դիմատետրի օգտատեր-ընկերներիցս ոմանք վրդովվեցին ու չհամաձայնեցին ինձ հետ։ Կարծում եմ, Ամուլսարի հարցում Փաշինյանի բռնած հակահայաստանյան, հակապետական և հակաժողովրդական դիրքորոշումը շատերին կստիպի հանել վարդագույն ակնոցները և բաց աչքերով նայել իրականությանը։ Հասարակության մի մասի հիպնոսից հնարավորինս շուտ դուրս գալու գործընթացին փոքր-ինչ նպաստելու նպատակով ստորև պատճենում եմ նշված գրառմանս եզրակացությունները.

«1. Փաշինյանը չի տիրապետում Հայաստանի սոցիալ-քաղաքական իրականությանն ու իրավիճակին։ Նրա ներկայացրած թվերը, «փաստերն» ու փաստարկները սուտ են ու կեղծ։

  1. Հեղափոխության օրերին հայ ժողովրդին նրա սիրո ու հարգանքի բազմակի խոստովանությունները սուտ էին ու կեղծ։
  2. Փաշինյանը հարազատ զավակն է հայ քաղաքական ապազգային ու հակաժողովրդական այն վերնախավի, որը հետխորհրդային շրջանում ձևավորել ու իշխանության են բերել օտար ուժերը, բայց ո՛չ հայ ժողովուրդը։
  3. Հայ ժողովրդի մասին Փաշինյանի պատմական ու քաղաքական անճարակ պատկերացումները նույնանում են ՀՀ նախորդ առաջին դեմքերի դավանած սնանկ գաղափարախոսությանը։ Նա Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի, Տիգրան Սարգսյանի, Գալուստ Սահակյանի հավատարիմ աշակերտն է ու գաղափարական հետնորդը։
  4. Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը նախկինների երիտթևերից մեկն են։
  5. Հայոց ապրիլյան հեղափոխությունը նենգափոխված է, ջախջախված ու տապալված։
  6. Հակահեղափոխության առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է»։

Պատմաբան, քաղաքագետ Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան էջից

ՀԱԿԱՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է — II (Ամուլսարի լույսի ներքո)Վերոբերյալ վերնագրով գրառում էի արել …

Опубликовано Армен Айвазян Вторник, 20 августа 2019 г.