Ամուլսարի հարցով հանդիպումն ուղեկցվում է բողոքի ակցիայով. ուղիղ

Օգոստոսի 19-ին Բաղրամյան 26 հասցեում վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի հարցով հանդիպում է հրավիրել: Հրավիրյալների թվում են բնապահպաններ, Ջերմուկ համայնքի ավագանին, ակտիվիստներ և այլ անձինք։ Նշենք, որ քննարկումը փակ է լուսաբանման համար: Հանդիպումը ուղեկցվում է բողոքի ակցիայով: Մի խումբ քաղաքացիներ Բաղրամյան 26-ի մոտ են: