Հայաստանի «թավշյա հեղափոխության» տարում ԱՄՆ-ը Ադրբեջանին տրամադրել է ամենամեծ ռազմական օգնությունը

Միջազգայնագետ, «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի» հիմնադիր Սուրեն Սարգսյանն ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ինֆոգրաֆիկա, որով ներկայացնում է Ադրբեջանին տրամադրված ամերիկյան ռազմական օգնությունը։

Ինֆոգրաֆիկայի միջոցոց միջազգայնագետը  տվյալներ է տալիս Ադրբեջանին տրված ռազմական օգնության չափի մասին՝ սկսած 2001թ.։ Ըստ այդ  ուսումնասիրության՝  2001թ.-ին 3.6 միլիոն դոլարով սկսված օգնությունը, տարիների հետ ավելանալով, 2019-ին կազմել է 42.9 միլիոն դոլար։

Ըստ այդ ինֆոգրաֆիկայի՝ ԱՄՆ-ը Ադրբեջանին ամենաշատը գումարային արտահայտությամբ ռազմական օգնություն ցուցաբերել է 2008թ.՝ 48.9 միլիոն դոլար, իսկ 2018թ. այդ գումարը կազմել է 59.6 միլիոն դոլար։

Մինչ Հայաստանում իրականացվում է «թավշյա հեղափոխություն»՝ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվում է նախորդ տարիների համեմատությամբ ամենամեծ  ռազմական օգնությունը։