Ադրբեջանցիների ուսումնասիրության կենտրոնում հայերենն է ու հայ գրականությունը

«Մենք պետք է համակողմանի ուսումնասիրենք Հայաստանը, այդ թվում` նրա քաղաքականությունը, տնտեսությունը, պատմությունը, գրականությունը: Մենք մտածում ենք նաև կենտրոնում հայոց լեզվի դասընթացներ անցկացնել: Ադրբեջանում հայերեն իմացող քիչ մասնագետներ կան»,- tert.am-ի փոխանցմամբ՝ ասել է կենտրոնի կառավարման խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը:

Նրա խոսքով՝ մի շարք ուսումնասիրություններ են իրականացվում՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ և հայագիտության բաժնի բացման նպատակը «հակամարտության իրողությունը միջազգային հանրությանը հասցնելն է»: