«Ո՛Չ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆԸ, Ո՛Չ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅԱՆԸ»

Այս հայտարարությամբ են հանդես եկել Հայաստանի մի շարք քաղաքական և հասարակական կազմակերպություններ:

Հայտարարության մեջ նշված է, որ վերջին ժամանակաշրջանում հանրության կողմից լայնորեն քննարկվում են 2018թ. հունվարի 18-ին Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանի կողմից Հայաստանի Հանրապետության անունից ստորագրված՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (այսուհետ՝ Ստամբուլյան կոնվենցիա), այդ կոնվենցիայի նպատակներն ու հիմնադրույթները, ինչպես նաև՝ դրա հետագա վավերացման նպատակահարմարությունը:

«Անշուշտ, մենք դատապարտում ենք ցանկացած բռնության դրսևորում՝ անկախ այն հանգամանքից, որ սեռի ներկայացուցչի նկատմամբ է այն ցուցաբերվել,- նշված է հայտարարության մեջ:- Սակայն, հայ ժողովրդի հազարամյա պատմության մեջ ձևավորված ազգային ավանդույթների հետ անհամատեղելի են նշված Կոնվենցիայի այն բանաձևումները և դրանց մեկնաբանությունները, որոնք կենսաբանական երկու՝ արական և իգական սեռից զատ սահմանում են սեռային այլ տարբերակներ, որոնք խորթ են մեր ազգի դարերով եկած ավանդույթներին և լուրջ տարակուսանքի ու մտախոհության տեղիք են տալիս:

Մասնավորապես, հաշվի առնելով մեր ինքնությունն ու ազգային անվտանգությունը, գտնում ենք, որ մեր երկրում «երրորդ սեռի‰ գաղափարի ներմուծումը չի բխում ավանդական հայ ընտանիքի շահերից և ուղղակիորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի 1-ին մասին, ըստ որի՝ «Ամուսնական տարիքի հասած ԿԻՆԸ և ՏՂԱՄԱՐԴԸ միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն:

Մենք գործող իշխանության ուշադրությանն ենք հրավիրում, որ «երրորդ սեռի‰ այսպես կոչված «ԼԳԲՏ‰ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր և այլ այլասեռվածներ) ներկայացուցիչները, անշուշտ, հոգեբանական բուժման կարիք ունեն, հետևաբար անընդունելի է, որ դրանց այլասեռման մարազմի և սեռական փոքրամասնությունների քարոզի «գաղափարախոսությունը‰ թելադրող լինի մեծամասնության հանդեպ:

Միաժամանակ, մենք սևեռում ենք հանրության ուշադրությանը, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեպքում՝ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասի տրամաբանության շրջանակում, Հայաստանի Հանրապետության օրենքների նկատմամբ գերակայություն է վերապահվելու նշված Կոնվենցիայի մտահոգիչ դրույթներին, և, արդյունքում, արմատախիլ է արվելու այն ազգային ավանդույթները, որոնք հիմնված են կանանց և տղամարդկանց դերաբաժանման գաղափարի վրա:

Ելնելով վերոնշյալից, մենք, ներքոստորագրյալ քաղաքական կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների ղեկավարներս հայտարարում ենք, որ.

  • դատապարտելի է նախկին իշխանությունների կողմից ստորագրված Ստամբուլյան կոնվենցիան,
  • ակնհայտ է, որ Ստամբուլյան կոնվենցիայի կասկածելի ու վտանգավոր դրույթները և ռիսկերը հակասում են մեր ազգային շահին և ապագային,
  • Հայաստանի Հանրապետության սուպերվարչապետը և օրենսդիր մարմինը պարտավոր են զերծ մնալ Ստամբուլյան կոնվենցիայի ազգակործան վավերացումից:

Հ.Գ. Տե՛ր Աստված, փրկի՛ր ու պահպանիր Հայոց աշխարհը»

Հայտարարության ներքո ստորագրել են «Միավորված հայեր» կուսակցության քաղաքական խորհրդի և վարչության նախագահ Ռուբեն Ավագյանը, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության նախագահ Վաչագան Չիբուխչյանը, «Հայոց Հայրենիք» կուսակցության նախագահ Անահիտ եղոյանը, «Հայկանդուխտ» ավանդապաշտ ժողովրդավարական կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը, «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնող խմբի ղեկավար Աշոտ Պողոսյանը, «Լիբերտա» իրավապաշտպանների ՀԿ-ն, «Առաջին գունդ», «Երևանցիները Երևանի համար» ՀԿ-ները, ինչպես նաև մի շարք այլ հասարակական կազմակերպություններ: