Ավանդապաշտ Գյումրին ևս դեմ է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը (տեսանյութ)

Անհրաժեշտ է հասարակությանն Ստամբուլյան կոնվենցիայի ամբողջ ականները և մանիպուլյացիաները ներկայացնել

Գյումրին միշտ էլ ակտիվ է եղել ազգային արժեքների, ավանդական արժեքների, մեր արժեհամակարգի պահպանման տեսանկյունից․ LIVEnews.am կայքի տաղավարում այս մասին ասաց Գյումրիի «Ազգային արժեք» ակումբի ղեկավար, Շիրակի պետական համալսարանի դասախոս, աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Ներսիսյանը։ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման առումով «Ազգային արժեք» ակումբը նախանշում է մարտահրավերների երեք հարթություն։

«Կոնվենցիան, եթե մանրամասնորեն ծանոթանում ենք, բավական շատ ականներ է իր մեջ պարունակում,- ասաց Արմեն Ներսիսյանը։- Մեզ համար խիստ անընդունելի էին այն ձևակերպումները, որ արդարադատության նախարարությունը ներկայացրեց, թե իբր «երրորդ սեռի» վերաբերյալ ոչ մի բան չկա, արհեստական են այդ պայքարները և այլն, և այլն։ Այդտեղ կա մանիպուլացիա․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում