Հերոսական նահատակների շիրիմներն են պղծվում, երկրիդ վարչապետը պեռաշկու ու կուկուռուզի թեմաների մեջ է մնացել…

Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ (ՀՀԿ) Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով այսօր Եռաբլուրում կատարված սրբապղծության  արարքներին՝ Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերը վնասելու, պղծման գործողություններին, ինչպես նաև իշխանությունների քայլերին, գրել է.

«Արձակուրդում եմ, բայց ուղեղս չի անջատվում։

Հեռվից նայելով մեր երկրի անցուդարձին՝ մի տեսակ բանականության մեջ չի տեղավորվում։

Ո՞նց է սա հնարավոր։

Երկրիդ հերոսական նահատակների շիրիմներն են պղծվում…

Երկրիդ վարչապետը, սաղ հարցերը թողած, պեռաշկու ու կուկուռուզի թեմաների մեջ է մնացել…

Երկրիդ ուժային-իրավապահները  ընկել են իմ և ընկերներիս վրա կեղտ բռնելու և գործ թխելու հանձնարարականների ձեռքը կրակը։

Երկիրս երկիր է, իսկ մենք բոլո՞րս… Ո՞նց անջատել զանգվածային ինքնաոչնչացման այս հրեշավոր մեխանիզմը։

Ես Նիկոլի նման վարչապետ չէ, էհ, հարևան չէի ուզենա ունենալ»։