Ռազմական ոստիկանությունն զբաղվում է Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերը պղծելու դեպքով. Ա. Հովհաննիսյան

ՀՀ Ռազմական ոստիկանությունը զբաղվում է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ապրիլյան պատերազմի մասնակից հերոսների շիրմաքարերը պղծելու դեպքով. Tert.am-ին ասել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Ռազմական ոստիկանությունն ուսումնասիրում է դեպքը»,- ասել է Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են անհայտ անձինք պղծել «Եռաբլուր» պանթեոնի շիրիմները։ Ավելի վաղ նման դեպքեր տեղի էին ունեցել նախ Նուբարաշենի, ապա Չարենցավանի գերեզմանատանը։

Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում դեպքի առթիվ գրառում էր կատարել՝ նշելով, որ այնտեղ հավանաբար, սատանայապաշտական ծեսեր են իրականացվել։