Զարիֆի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները «երեխայական պահվածքի» օրինակ են. Ռոհանի

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները ցուցադրում են Վաշինգտոնի թուլությունն ու նրա «երեխայական պահվածքը»: ՏԱՍՍ գործակալության տեղեկացմամբ, այդ մասին օգոստոսի 1-ին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

«Մեր արտաքին գործերի նախարարի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը երեխայական պահվածքի օրինակ է: Այն ցույց է տալիս Վաշինգտոնի դիրքերի թուլությունն Իրանի հետ դիմակայությունում»,- նախագահի խոսքը մեջբերել է Mehr գործակալությունը:- Անկարելի է միաժամանակ հայտարարել երկխոսության ձգտելու մասին և պատժամիջոցներ սահմանել նման մակարդակի պաշտոնյաների նկատմամբ»:

Ռոհանիի խոսքով՝ «եթե ամերիկացիները երկխոսություն են ցանկանում, ապա պետք է հասկանան, որ այն իրականացվելու է արտաքին գործերի նախարարության և նրա ղեկավարի միջոցով»։