Ստամբուլում 5-րդ դարի եկեղեցի է հայտնաբերվել

Ստամբուլի Հայդարփաշա թաղամասում լայն թափով ընթանում են «Մարմարայ» (Բոսֆորի տակով անցնող մետրո) նախագծի իրականացման աշխատանքները։ «Ermenihaber.am»-ի տեղեկացմամբ, շինարարական հորատման աշխատանքների ընթացքում այդ տարածքում անընդհատ հայտնաբերվում են պատմամշակութային արժեք ունեցող իրեր և կառույցների ավերակներ։

Վերջերս այդ ավերակներից պարզ է դարձել, որ տեղանքը 1500 տարի առաջ հանդիսացել է նավահանգստային քաղաք։

Այժմ էլ հորատման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 5-րդ դարի եկեղեցի։ Սակայն եկեղեցու ծագման վերաբերյալ տեղեկություններ և այլ մանրամասներ չեն հաղորդվում։