«Եռաբլուր» զինվորական պանթեոնում պղծել են Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների շիրմաքարերը (տեսանյութ)

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների շիրմաքարերն անհայտ անձինք անցած գիշեր պղծել են. ինչ-որ նյութով վանդալները շիրմաքարերի նկարների վրա և դրանց շուրջ բծեր են արել:

Այս վանդալիզմը  հաստատող տեսանյութը լայնորեն տարածվում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։

ՀՀ ոստիկանությունը  ՀՀ ՊՆ-ը արդեն արձագանքել են։ ՀՀ ոստիկանության  հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացրել են, որ այս պահին տեսանյութն ուսումնասիրվում է:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ նշել է,  որ դեպքն իրենց ուշադրության կենտրոնում է և իրենք նույնպես աշխատանքներ են տանում պարզելու համար դեպքի հանգամանքները:

Աներկբա է, որ պետք է հայտնաբերվի և խստագույնս պատժվի հանցագործը։ Այդ է պահանջում մեր ազգային արժանապատվությունը։

Ժողովուրդ շուտ տարածեք թող սաղ տեսնեն,որ Պիղծ մարդիկ ինչերեն անում Ապրիլյան Հերոսների գերեզմանների հետ։։։։

Опубликовано Meruj Gasparyan Среда, 31 июля 2019 г.