Հերքում

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը հերքման տեքստ է ներկայացրել «Լայվ Նյուզ» լրատվականի խմբագրությանը: Այն նույնությամբ հրապարակում ենք ստորև:

«Համախմբում մեկ գաղափարի շուրջ՝ Ո՛Չ Ստամբուլյան կոնվենցիային» հոդվածը մի շարք պնդումներով ոչ միայն խեղաթյուրում է փաստերը, այլև հրապարակում անուններ, որոնց վերաբերյալ տեղեկությունները բացարձակ սուտ են:

Նախ շեշտեմ, որ չեմ մտնում կոնվենցիայի մասին բովանդակային խեղաթյուրված քննարկման մեջ, սա մի կեղծ օրակարգ է, որն  առաջ մղող նախկին իշխանավորները, որոնց ձեռամբ էլ կոնվենցիան 2017-ին ստորագրվել է, ունեն հստակ նպատակներ ունի, և այդ ծուղակը որևէ կերպ չեմ մտնելու:

Միայն փաստեմ, որ եթե անպատասխանատու որոշ լրատվամիջոցներ, որոնց նաև հղում է արված այս հոդվածում,  ինձ համարում են կոնվենցիայի քարոզիչ, ապա առնվազն պետք է գեթ մեկ գրառում, հարցազրույց, քննարկում կամ գեթ մեկ նախադասություն դրա վերաբերյալ՝ իմ կողմից հնչեցված տեսնեին կամ լսեին, մինչդեռ մինչ օրս ես որևէ տեղ, որևէ բառ անգամ այս մասին չեմ խոսել, ես վերջին շաբաթների ընթացքում  պարբերաբար ինձ ուղղված հարցերին, քննարկումների հրավերներին պատասխանել եմ, որ չեմ խոսի և կարծիք հայտնի, քանի դեռ ամենայն մանրամասնությամբ չեմ ուսումնասիրել կոնվենցիան, դրանից բխող ՀՀ պարտավորություններն ու հետագա հնարավոր զարգացումները:

Սա բացարձակ սուտ է, հերթական ստերից մեկը, որն ուղղակիորեն տարածվում է մանիպուլացնելով  մարդկանց մեջ առկա  միֆական, կարծրատիպային  վախերը՝ խաղալով արժեքային, ազգային ավանդույթների նուրբ լարերի վրա: