Ժողովուրդ, սա մեր պետության ամոթն ա. սթափվեք

Վերջին մեկ տարվա ընթացքում ինչ ասես չտեսանք: Էլ ասֆալտին փռելու հիստերիկ կոչեր, էլ ԱԱԾ-ով սպառնալ, էլ պատին ծեփել, «վնգստալ», էլ դատարանների շրջափակում, էլ Դուշանբեի կախարդական վերելակ, էլ «օտարերկյա գործակալներ», Արցախում «դավադիր ուժեր», խորովածի փառատոն, Քաշքայի գովազդ ու էլի բազմաթիվ նիկոլական գլուխգործոցներ:

Բայց խայտառակության գլուխգործոցը ահաբեկչական գործողության մասնակիցների ազատ արձակումն էր և Ռոբերտ Քոչարյանի ապօրինի կալանավորումը: Նիկոլի Հայաստանում Արցախի հերոսին ձերբակալում են, իսկ ՊՊԾ գունդը գրավողներին ազատ արձակում, սա շատ վտանգավոր է պետության համար…

Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահը քաղաքական բանտարկյալ է: Ժողովուրդ, սա մեր պետության ամոթն ա. սթափվեք:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Վերջին մեկ տարվա ընթացքում ինչ ասես չտեսանք: Էլ ասֆալտին փռելու հիստերիկ կոչեր, էլ ԱԱԾ-ով սպառնալիքներ, էլ պատին ծեփել,…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Среда, 31 июля 2019 г.