Չհայտարարված պատերազմ․ինքնությունը կորցրած մարդը վերածվում է անասունի (տեսանյութ)

«Ոսկե ծիրան» կինոփառատոնում «Արծաթե ծիրան» մրցանակ ստացավ Ռատի Ցիտելաձեի «Հասարակության գերին» ֆիլմը, որը բացահայտ քարոզում էր միասեռականություն։

Կինոռեժիսոր Դավիթ Սահակյանցը և նրա մայրը՝ Լյուդմիլա Սահակյանցը որոշեցին են դուրս գալ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունից։Նրա խոսքով՝ այսպիսի որոշում են կայացրել, քանի որ չեն ուզում Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության և «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանի հետ մի կառույցում աշխատել. «Որոշել եմ դուրս գալ ՀՀ կինեմատոգրաֆիստների միությունից, որի նախագահը Հարություն Խաչատրյանն է. նա երկար տարիներ փորձում էր «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ժամանակ ցուցադրել ֆիլմեր, որոնք ես համարում եմ անընդունելի։ Այս փառատոնին ցուցադրվեց թուրքական ֆիլմ, ադրբեջանական ֆիլմ, թուրքական բանակի մասին ֆիլմ, և այդ ամենի ֆոնին եղավ տրանսգենդերի մասին ֆիլմի պատմությունը, որը նույնիսկ մրցանակ ստացավ։ Իմ դիմումը պատասխանն էր այս ամենին, քանի որ ես չեմ ուզում լինել մի միության մասնիկ, որի նախագահը Հարություն Խաչատրյանն է, որը նպաստել է, որ այդ ֆիլմը ցուցադրվի և մրցանակ ստանա։

Ինչո՞ւ է Հայաստանում բացահայտ քարոզվում միասեռականություն, ի՞նչ մեթոդներով և գործիքակազմով են փորձում վերացնել հայկական ինքնությունը, որքանո՞վ են ներգրավված այդ գործընթացում հայաստանյան իշխանությունները։

Այս և հարակից հարցերի շուրջ LIVEnews.am-ի հարցազրույցը ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում