Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման նպատակով ՍԴ-ի ու կաթողիկոսի նկատմամբ ճնշումը փաշինյանական իշխանության համար չի կարող անհետևանք լինել

Փաշինյանական իշխանությունն այսօր հաստատեց, որ ոչ թե սոսկ մտադիր է սկսել, այլ, արհամարհելով հասարակական կարծիքը, մեր գրեթե ողջ ժողովրդի կամքը, արդեն սկսել է արվամոլների, լեսբուհիների և ուրիշ այլասերվածների, ինչպես նաև նրանց «իրավունքների» սորոսական և այլ պաշտպանների երազած, հատկապես նրանց ձեռնտու Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթաց:

Խոսքը Եվրոպայի խորհրդի մի խայտառակ ու ներսում դավադիր դրույթներ պարունակող փաստաթղթի մասին է, որի վտանգավոր ու նույնիսկ աղետալի հետևանքների վերաբերյալ արդեն հարյուրավոր հրապարակումներ են եղել, քանիցս իրենց խոսքն են ասել նաև հեղինակավոր իրավագետներ և այլ մասնագետներ, ՀՀ հանրային խորհուրդը, ինչպես նաև Հայաստանի եպիսկոպոսներն ու թեմակալ առաջնորդները ս. թ. հուլիսի 26-ի իրենց հայտարարությամբ:

Ինչպես այսօր իր պաշտոնական կայքում տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարարությունը, ՀՀ կառավարության 2019 թ. մայիսի 16-ի N 650–Լ որոշմամբ հաստատված հնգամյա միջոցառումների ծրագրի 11-րդ կետով արդեն իսկ նախատեսվել է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման գործընթացի կազմակերպումը։

«Ուստի, Կոնվենցիայի վավերացման գործընթացի համար պատասխանատու գերատեսչություններն արդեն իսկ սկսել են տվյալ գործընթացը…»,- նշված է նախարարության հրապարակած պաշտոնական տեղեկատվության մեջ:

Այսուհետ հասարակության նույնիսկ թերհավատ կամ վտանգի զգացողությունը կորցրած հատվածի մոտ, կարծում ենք, այլևս որևէ կասկած չի կարող լինել, որ փաշինյանական իշխանությունը և հենց անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր են հասնել գոմիկների երազած Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը և, ի վերջո, Հայաստանի կողմից ընդունմանը:

Ինչպես հայտնի է, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթաց սկսելու պարագայում, կոնվենցիան մինչ ՀՀ կառավարության կողմից Ազգային ժողովի վավերացմանը ներկայացվելը, ՀՀ օրենսդրության, գործող ընթացակարգի համաձայն, պետք է նախ ներկայացվի ՀՀ Սահմանադրական դատարան (ՍԴ), որպեսզի վերջինս որոշի դրա սահմանադրականության հարցը: Եթե ՍԴ-ն որոշի, որ Ստամբուլյան կոնվենցիան հակասում է ՀՀ Սահմանադրության թեկուզ մեկ հոդվածի կամ դրույթի, դրանից հետո կառավարությունը չի կարող կոնվենցիան ուղարկել ԱԺ-ի վավերացմանը, դրանից հետո Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը փակվում է:

Այս առումով թերևս արժանահավատ են այն խոսակցությունները, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ փաշինյանական իշխանությունը ՍԴ-ի` իրենց ցանկալի որոշմանը հասնելու նպատակով, այժմյանից, ուղղակի թե անուղղակի կերպով, սկսել է ճնշումներ գործադրել ՍԴ-ի առանձին անդամների, մասնավորապես` Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ: Համենայն դեպս, հանկարծ ի հայտ է եկել նախկին իշխանության ներկայացուցիչ մի բարձրաստիճան պաշտոնյա, այժմ էլ պաշտոնավարող, որը, ըստ «Ժամանակ» թերթի հրապարակման, Հատուկ քննչական ծառայության քննիչների հետ համագործակցում է` բացահայտելու ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի կողմից իրականացված ապօրինի սեփականաշնորհման գործարքները: Նույն հրապարակման համաձայն, «Մասնավորապես, նա ցուցմունքներ է տվել, որ հենց ինքն է Թովմասյանի ցուցումով նոտարական գրասենյակները սեփականաշնորհել վերջինիս կողմից մատնանշված անձանց անունով: Հնարավոր է, որ առաջիկայում Թովմասյանը ևս հարցաքննվի այս գործի շրջանակներում»:

Ինչպես ասում են, Թովմասյանին ուղղված ակնարկը բավական թափանցիկ է… Նշենք նաև, որ վերոնշյալը զուգակցվում է իշխանական «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորների հարցազրույցներով, որոնցում նրանք խոսել են ՍԴ-ի նախագահի հրաժարականի անհրաժեշտության մասին, բարձրացրել այդ հարցը:

Հայաստանի եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդները, ինչպես արդեն հայտնի է, ս. թ. հուլիսի 26-ին հանդես եկան Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ շատ կարևոր հայտարարությամբ` միանշանակ դեմ արտահայտվելով դրա վավերացմանը: Հասկանալի է, որ սա մեկ օրում ընդունված որոշում չէ, հիշյալ հայտարարությունն էլ երեկ չէ, որ պատրաստվել է, այն նախապատրաստվել է ավելի վաղ, ինչին իշխանությունները, ամենայն հավանականությամբ, նախապես տեղյակ են եղել: Ավելին. Հանրային խորհրդի անդամ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ս. թ. հուլիսի 25-ին Հանրային խորհրդի քննարկման ժամանակ դեմ է արտահայտվել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, ընդ որում, շեշտել, որ ինքն արտահայտում է նաև տվյալ հարցի վերաբերյալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դիրքորոշումը։ Եվ, ահա, դարձյալ մեկ հետաքրքիր «պատահականություն»…

«2018թ․ փետրվարի 19-ին Էջմիածնում աղմկոտ միջադեպ էր տեղի ունեցել՝ կաթողիկոսի եղբորորդու մասնակցությամբ,- հուլիսի 27-ի համարում գրել է «Հրապարակ» թերթը:- Մամուլը գրեց, որ Գարեգին Բ-ի եղբորորդին՝ Համբարձում Ներսիսյանը, իր թիմակիցների միջոցով փորձել է առևանգել և ծեծի է ենթարկել Էջմիածնի բնակիչ Ռաֆայել Մխիթարյանին։ Պատճառը եղել է 3 միլիոն դրամից ավելի գումարը, որը, ըստ մասնակիցների, յուրացվել է Մխիթարյանի կողմից՝ կաթողիկոսի եղբորորդուն պատկանող գազալցակայանից։ Մամուլի բարձրացրած աղմուկի արդյունքում քրեական գործ հարուցվեց՝ ՔՕ 322՝ ինքնիրավչություն հոդվածով, որը հետագայում կարճվեց։ Երեկ տեղեկացանք, որ իշխանությունները վերաբացել են այս գործը, և այժմ մեծ թափով քննություն է գնում, ու հայտնի չէ, թե ինչով կավարտվի այն։ Ակնհայտ է, որ այս քննությունը կաշկանդելու է Գարեգին Բ-ի գործողությունները և նրան դարձնելու է էլ ավելի կառավարելի»:

Կարծում ենք, հենց այս ժամանակ քրեական գործի վերաբացումը կամ կաթողիկոսից վրեժխնդրության արտահայտություն է` հիշյալ հայտարարության համար, կամ էլ նրա նկատմամբ ճնշման փորձ, որ Ստամբուլյան կոնվենցիայի, դրա վավերացման առնչությամբ ավելի խիստ հայտարարությամբ հանդես չգան ինքը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը, և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհուրդը:

Ի դեպ, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանը, ի հեճուկս նույն խմբակցության մի շարք անդամների, ս. թ. հուլիսի 22-ին հայտարարել է, որ ԱԺ-ն չպետք է վավերացնի Ստամբուլյան) կոնվենցիան:

«Սոֆյայի այս քայլը խիստ վրդովվեցրել է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին.  այստեղ կարծում են, որ Հովսեփյանի այս քայլը կարող է վարակիչ դառնալ իշխող ուժի մյուս անդամների համար,- գրել է zham.am կայքը:- Դրա համար էլ այս համայնքի ծանր հրետանի՝ հայտնի տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանն, ի պատասխան Սոֆյայի հայտարարությանը սպառնող հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ «իրենք հեղափոխությանը աջակցել են ոչ այն բանի համար, որ հեղափոխական իշխանությունը մերժի Ստամբուլյան կոնվենցիան»:

Ամփոփենք. Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման նպատակով Սահմանադրական դատարանի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ ճնշումը իշխանությունների համար չի կարող անհետևանք լինել: Փաշինյանական իշխանությունը պետք է շատ լավ հիշի` ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն, «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»:

Արթուր Հովհաննիսյան