Համախմբում մեկ գաղափարի շուրջ՝ Ո՛Չ Ստամբուլյան կոնվենցիային (տեսանյութ)

ՀՀ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը պատրաստվում է աշնանային նստաշրջանի օրակարգում ներառել Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին», (որն առավել հայտնի է «Ստամբուլյան կոնվենցիա» անվամբ)  վավերացնելու հարցը։ Մինչ այդ, սակայն, հայ հանրությունը բաժանվել է «կողմ»-երի և «դեմ»-երի։

Նկատենք, որ Կոնվենցիան վավերացնելու կողմնակիցները հիմնականում այն անձինք կամ կառույցներն են, ովքեր ֆինանսավորվում են արտաքին տարբեր կառույցներից, հիմնադրամներից, մարդիկ են, ովքեր ստանձնել են ԼԳԲՏ ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությունը։ Քանզի հիշյալ Կոնվենցիան իրականում միտված է հե՛նց միասեռականների իրավունքների պաշտպանությանը։

Մամուլում շրջանառվում է տեղեկատվություն, որ իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Կոնվենցիայի վավերացման հարցում առավել ակտիվ քարոզիչների շարքում են Մարիա Կարապետյանը, Գայանե Աբրահամյանը և Սոս Ավետիսյանը, որոնք ֆինանսավորվում են «Բաց հասարակության հիմնադրամից», մարդկանց առավել հայտնի «Սորոսի հիմնադրամից»։ Կոնվենցիայի վավերացման ակտիվ քարոզիչներից է նաև քաղաքագետ, Հանրային խորհրդի անդամ, Միջազգային և անվտանգության հայկական հարցերի ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր Ստեփան Սաֆարյանը, որի ղեկավարած կառույցը ևս ֆինանսավորվում է դրսի մի շարք կազմակերպություններից։ Առիթ ունեցել ենք ասելու, որ ՄԱՀՀԻ-ը այսօր ֆինանսավորվում է  Ամերիկյան ժողովրդավարության հիմադրամի կողմից, որն իր հերթին գումարներ է ստանում ԱՄՆ կոնգրեսից։ Հիշեցնենք, որ Ուկրաինայում 2014-ին իրականացված նարնջագույն  հեղափոխության թիկունքում հիշյալ կառույցներն էին․․․

Զուգահեռաբար օրեցօր հզորանում է «սորոսիստներին» հակահարված տվող ազգային թևը։ Արդեն տասներորդ օրն է, ինչ Երևանի տարբեր հատվածներում՝ Հյուսիսային պողոտայում, Նոր Նորքի զանգվածում (Երևանի Սիթիի դիմաց) և Ազգային ժողովի դիմաց Ազգային Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունն անժամկետ ստորագրահավաք է կազմակերպել ընդդեմ Ստամբուլյան տխրահռչակ կոնվենցիայի վավերացման:

Ոգևորող է այն հանգամանքը, որ ստորագրահավաքին արդեն իսկ միացել են հանրային, մշակութային, քաղաքական  հայտնի դեմքեր։

«Կամք» հասարակական նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը ստորագրահավաքի գործընթացն առավել դյուրին դարձնելու նպատակով, պատրաստվում է ստեղծել նաև շրջիկ կետեր։ Ի դեպ, ստորագրահավաքը կկազմակերպվի նաև առցանց եղանակով։

Մանրամասները՝ տեսանյութում

ՄԻԱՑԵ՛Ք ՄԵԶ

ՈՉ ❌ Ստամբուլյան Կոնվենցիայի Վավերացմանըհաղթարշավը շարունակվում է #կամքով միացե՛ք մեզ

Опубликовано ԿԱՄՔ • KAMQ Пятница, 26 июля 2019 г.

Քրիստինե Աղաբեկյան