Փաշինյանին Հիսուսի հետ համեմատելն ու նրան Փրկչի զորություն վերագրելը մոլագարություն է (տեսանյութ)

«Մեր իշխանությունը մեկ հարցում է պրոֆեսիոնալ՝ կեղծ օրակարգեր ձևավորել և իրական խնդիրներից շեղել հասարակության ուշադրությունը»,- համոզված է «Մենք» հաղորդաշարի հյուր քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

Գյումրիում իշխանության  կազմակերպած  «Իմ քայլը՝ հանուն Շիրակի մարզի»  ներդրումային-գործարար համաժողովը, Գ․ Համբարյանի համոզմամբ, շոու էր, քանի որ ոչ մի ներդրող չհայտնվեց, իսկ  ներդրումներ բերելը, ըստ քաղաքագետի՝  հայտարարելով չի լինում։

Ժողովուրդը մեկ տարի համբերատար սպասեց իշխանության քայլերին, այժմ եկել է խոստումները կատարելու ժամանակը, մեկ տարին, ըստ Համբարյանի՝ բավարար ժամանակ էր տրված խոստումները կատարելու համար, մինչդեռ նկատելի քայլեր չեն արվում, խոստումները չեն կատարվում, ինչի  հետևանքը իջևանցիների բողոքի ցույցն էր։

Երբ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր քաղաքական գործիչ էր, մշտապես քննադատության էր ենթարկում նախկիններին՝ հասարակությունից կտրված լինելու համար: Այսօր ինքն է գնում նույն ուղով՝ քայլ առ քայլ հեռանալով ժողովրդից, կտրվելով իրականությունից:

«Մենք» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Գագիկ Համբարյանն է։

Մանրամասները՝ տեսանյութում