Արցախցի շախմատիստը՝ միջազգային մրցաշարի հաղթող

Հուլիսի 12-20-ը Վրաստանի Փոթի քաղաքում տեղի ունեցած միջազգային շախմատային փառատոնի B մրցաշարի հաղթող է դարձել արցախցի Ալեքս Մանուկյանը։

Այս մասին «Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում ասել է Ալեքս Մանուկյանը:

Նրա խոսքով՝ փառատոնի B խմբում աշխարհի տաս երկրներից մասնակցել է տարբեր տարիքային խմբի շուրջ 60 մարզիկ:

Ա. Մանուկյանը մասնակցել է 9 խաղի: Շախմատային խաղի ժամանակ Ալեքսն ունեցել է նաև ադրբեջանցի մրցակից, որին ևս հաղթել է:

«Ինչպես բոլոր մրցաշարերում, այնպես էլ Փոթի քաղաքում տեղի ունեցած միջազգային շախմատային փառատոնի ժամանակ ձգտել եմ հաղթանակի, որն էլ ստացվել է»,-ավելացրել է Ա. Մանուկյանը: