Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը լուծարվեց

Այսօր ՀՀ կառավարության որոշմամբ լուծարվեց Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը։ Որոշման նախագիծը, որը չքննարկվող հարցերի թվում էր, ներկայացրել էր Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Հիշեցնենք, որ այն ստեղծվել էր 2015 թվականի փետրվարի 19-ին՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ։ Խորհուրդը ստեղծվել էր որպես կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական մարմին՝ հիմնված կանխարգելիչ ինստիտուցիոնալ մոդելի վրա։