Փարիզի Աստվածամոր տաճարը շոգերի պատճառով փլուզման եզրին է (տեսանյութ)

Ֆրանսիայի պատմական հուշարձանների գլխավոր ճարտարապետ Ֆիլիպ Վիլնևն ասել է, որ Փարիզի Աստվածամոր տաճարը կարող է փլուզվել: Այս մասին հաղորդել է Euronews-ը:

Նշվում է, որ վերակառուցվող տաճարը կարող է փլուզվել աննորմալ շոգի պատճառով:

Ճարտարապետը նշել է, որ տաճարի պատերը դեռևս մեծ քանակությամբ խոնավություն են պահպանում, որը կուտակվել է ապրիլ ամսին շենքում առաջացած խոշոր հրդեհը մարելու պատճառով:

Նա հավելել է, որ ջուրը կարող է շատ արագ տեմպերով չորանալ, քանի որ այս տարի երկրում ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններ են գրանցվում, ինչը վտանգ կառաջացնի շենքի կառուցվածքի համար:

Նշվում է, որ աշխատողները շտապ կերպով ամրացնում են տաճարը, վախենալով նրա ճակատագրից: Ճարտարապետական հուշարձանի ներսում այժմ  հրդեհի մնացորդների մաքրման աշխատանքներ են կատարվում։