Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմամբ Փաշինյանի իշխանությունը կարող է տապալվել (տեսանյութ)

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման, Հայաստանի կողմից դրա ընդունման վտանգներին դեռ շատ-շատերը տեղյակ չեն։ LIVEnews.am կայքի տաղավարում իրականության վերաբերյալ այս շատ ճիշտ կարծիքն արտահայտելով, Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) նախագահ Արամ Սարգսյանն ասաց․

«Ես տեսնում եմ, որ մեր ժողովուրդը կամաց-կամաց հասկանում է, թե սա (Ստամբուլյան կոնվենցիան, Հայաստանում դրա վավերացումը․- ծանոթագրումը՝ խմբագրությանը) ինչ վտանգ է պարունակում իր մեջ․․․ Ես սա ասում եմ ուղիղ Նիկոլ Փաշինյանին՝ եթե նաև այսպիսի մի բաժանարար գիծ, խրամատ լինի ժողովրդի մոտ, ուրեմն կնշանակի, որ ինքն ուղղակի մի լուրջ վտանգի առաջ է կանգնում, ինքը չի հասկանում, որ դրա պատճառով կարող է իր իշխանությունը տապալվել»։

Ըստ Արամ Սարգսյանի, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը կարող է հանգեցնել մի այնպիսի իրավիճակի, երբ մեր ժողովուրդը, որն ընդհանրապես չի ընդունում, չի ընկալում այդպիսի երևույթները՝ այլասերության քարոզ, ԼԳԲՏ անձանց (լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսվիստիտների) կողմից երեխաների որդեգրում և այլն, իրոք, դրա պատճառով դուրս կգա ինչպես այլասերվածների, այնպես էլ իշխանությունների դեմ, դա կդառնա մի շատ լուրջ շարժում և շատ ավելի ծանր հետևանքներով իրադարձություն։

ՀԴԿ ղեկավարը LIVEnews.am-ի հետ զրույցի ընթացքում անդրադարձավ նաև օրերս Իջևանում տեղի ունեցածին, ինչպես նաև Արցախյան հիմնախնդրին, այդ առնչությամբ ներկայիս իշխանությունների կողմից ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ուղեգիծը շարունակելու փորձին կամ վտանգին, որի նախանշանները կան։

Մանրամասները՝ տեսանյութում