Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի հետ նորից միջադեպ է գրանցվել

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում միջադեպ է տեղի ունեցել, երբ Մոսկվա-Երևան ինքնաթիռը պատրաստվելիս է եղել թռիչքի։

«ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, ինքնագնաց շարժասանդուղքը բախվել է «Նորվինդ» ավիաուղիների Boeing 737-800 ինքնաթիռին ու վնասել օդանավի երեսպատումը։

«Նորվինդ»  ավիաընկերության մամուլի ծառայությունը հայտնել է, որ միջադեպի պատճառով թռիչքը հետաձգվել է 30 րոպեով։ Ուղևորները Երևան  են մեկնել պահուստային ինքնաթիռով։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում սա արդեն երկրորդ միջադեպն է Մոսկվա-Երևան չվերթում․ հուլիսի 19-ին ուղևորներին տարհանել էին ինքնաթիռից փչովի սանդուղքով՝ ծխի ազդանշանի միանալու պատճառով։