Զիջում չի լինի, ուղղակի այս պահին մի փոքր ազատ ենք թողել կազմակերպությանը (տեսանյութ)

«Հաշվի առնելով «Սպայկա»-ի գործունեությունը և գյուղատնտեսության ոլորտի հետ այսօրվա սերտ առնչությունը, մենք այս պահին քրեաիրավական գնահատականների առումով ընկերության նախորդ ժամակաշրջանների գործունեությանն առնչվող քրեական մասով քննությունն առանձնացրել ենք և շարունակում ենք»,-ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Ճշտող հարցին՝ այսինքն զիջո՞ւմ են «Սպայկային», Անանյանը նշեց՝ իհարկե ոչ. «Չի կարելի զիջել, զիջել նշանակում է օրենքին հակառակ գնալ, որը չենք պատրաստվում անել»:

Մանրամասները՝ տեսանյութում