Վախկոտ Նիկոլը վրեժխնդիր է լինում Ազատամարտի հերոսներից (տեսանյութ)

Հուլիսի 22-ին ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտներին դիպլոմների հանձնման արարողության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունենալով շրջանավարտների և ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի առջև՝ մի շարք վիճահարույց մտքեր արտահայտեց, մասնավորապես խաղաղության, մեր բոլոր թշնամիներին հաղթելու, սպաների ծառայության նպատակների, գեներալների կոչում ստանալու, առանց պատերազմում հաղթելու գեներալ դառնալու, Հայրենիքի և նրա պաշտպանի չարժևորման և այլնի մասին։

Բանախոսը նաև իր կոշտ դիրքորոշումը հայտնեց Արցախյան ազատամարտի մասնակից, գնդապետ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին և նրա որդուն աշխատանքից ազատելու քաղաքական դրդապատճառների վերաբերյալ։

Այս և հարակից հարցերի շուրջ LIVEnews.am-ի հարցազրույցը Արցախի և ապրիլյան ռազմական գործողությունների մասնակից, գնդապետ, պատմաբան, հասարակագետ Վոլոդյա Հովհաննիսյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում