Պատրաստ ենք կանխելու հակառակորդի ցանկացած սադրանք՝ ինչ բնույթի էլ լինի

Վերջին երկու տասնօրյակում Ադրբեջանը, գրեթե ամենօրյա ռեժիմով, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ սադրանքների է դիմում:

Ադրբեջանական մամուլն աընդհատ լուրեր է տարածում ադրբեջանական դիրքերի, բնակավայրերի, խաղաղ բնակչության ուղղությամբ արձակված կրակոցների, որոշակի դեպքերում՝ նաև տուժածների մասին:

Դա որոշակի արտոցոլում ունի նաև սահմանային անցուդարձի վրա:

Անկյունաքարային ձևակերպումն է՝ ոչինչ անպատասխան չեն թողնելու: Սա նման է սպառնալիքի, ինչով երբեք մեզ հետ խոսել չի ստացվի:

Այս գործելաոճն իհարկե ծանոթ է՝ նաև պատճառահետևանքային կապի առումով:

Դե տեղում պատրաստ են ու միշտ հիշում են ադրբեջանական պայմանավորվածությունների, խոստումների և իրական մտադրությունների մասին, պատրաստ՝ կանխելու հակառակորդի ցանկացած սադրանք՝ ինչ բնույթի էլ լինի:

ԱՀ նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

Վերջին երկու տասնօրյակում Ադրբեջանը, գրեթե ամենօրյա ռեժիմով, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ սադրանքների է դիմում: Ադրբեջանական մամուլն…

Опубликовано Tigran Abrahamyan Вторник, 23 июля 2019 г.