Հաշմանդամ երիտասարդները մասնակցել են ռաֆթինգ տուրին (տեսանյութ)

Երեք տասնյակ խենթ ու մեծ կամքի տեր հաշմանդամություն ունեցող երիտասարդներ Դեբեդ գետի արագահոս ջրերում վայելեցին ռաֆթինգի ողջ ադրենալինը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է rafting.am Armenia-ն։ «Էմոցիաները կրկնակի էին, քանի որ կազմակերպիչները նրանց նախապես չէին տեղեկացրել օրակարգի մասին։ Ողջ ընթացքում երիտասարդների անկեղծ ժպիտներն ու հաղթական ոգևորությունը վարակիչ էին. անակնկալն ստացվեց»,-գրված է էջում։

Նշենք, որ «Հայաստան» հիմնադրամն ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի համաֆինանսավորմամբ հոգում է «Մարտահրավեր» ճամբարի մասնակիցների (Հայաստանից և Արցախից) հանգստի կազմակերպման ծախսերը։

Опубликовано Gevorg Gevorgyan Суббота, 20 июля 2019 г.