Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այց կկատարի Վրաստան

Հուլիսի 24-ից 25-ը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այց կկատարի Վրաստան:

ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայության տեղեկացմամբ, նախատեսվում են բանակցություններ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ, որի արդյունքներով երկու ԱԳ նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Նախարար Մնացականյանը հանդիպումներ կանցկացնի նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի և Խորհրդարանի ղեկավար Արչիլ Թալակվաձեի հետ:

ՀՀ ԱԳ նախարարը կհանդիպի նաև վրացահայ համայնքի ներկայացուցիչների հետ: