Անտարբերությունն ու անգործությունը մարտահրավեր է ներքին կայունության համար

Հայաստան երկրում, ուր անապատացման վտանգ կա, ծառ կտրելը մարդասպանության նման բան է։ Բայց կա նաև ՀՀ սահմանադրություն, որտեղ գրված է, որ ՀՀ-ն սոցիալական և իրավական պետություն է։ Ուստի եթե կա զանգվածային աղքատություն և գործազրկություն, ուրեմն հանրապետական ու տեղական իշխանությունները պետք է պատասխան տան դրա համար, իսկ ծառհատողները՝ անտառի ոչնչացման համար։ Տասնյակ հազարավոր բյուրոկրատներ կան պետական կառավարման մարմիններում, որոնց գործը սոցիալական ծրագրերի ու աշխատանքային զբաղվածության հարցերի լուծումներն են։ Իջևանի նման հրաշք կլիմա ունեցող երկրում պետական ու մասնավոր կազմակերպված ներդրումներով, հարկային արտոնություններով ու հազար ու մի այլ ձևերով կարելի էր մարդկանց կտրել հանցավոր գործունեությունից ու ընդգրկել առողջ, օրինական աշխատանքի մեջ։ Այս անտարբերությունն ու անգործությունը մարտահրավեր է ներքին կայունության համար։ Չմոռանանք, որ անցած տարի այս իրողությունն էր մարդկանց փողոց հանել և դարձրել հեղափոխական։

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան էջից

Հայաստան երկրում, ուր անապատացման վտանգ կա ծառ կտրելը մարդասպանության նման բան է։ Բայց կա նաև ՀՀ սահմանադրություն, որտեղ…

Опубликовано Garik Keryan Пятница, 19 июля 2019 г.