Հնդկաստանում «ջրհեղեղից փախած» էգ վագրը ապաստանել է բնակիչների տանը

Հնդկաստանի Ասամ նահանգի Կազիրանգա քաղաքում, որտեղ ջրհեղեղներ են, էգ վագրը մտել է բնակիչներից մեկի տուն, Tert.am-ի տեղեկացմամբ, հաղորդում է BBC-ն:

Ենթադրվում է, որ վագրը փախել է քաղաքի Ազգային պարկից, որտեղ վերջին օրերին ուժեղ ջրհեղեղների հետևանքով արդեն 92 կենդանի է սատկել:

Կենդանուն առաջին անգամ նկատել են պարկից 200 մ հեռավորության վրա՝ մայրուղու մոտ: Երթևեկությունը, հավանաբար, ճնշել է վագրին, և նա հանգիստ է որոնել մոտակա տներից մեկում:

Տանտերը, տեսնելով գիշատչին, ընտանիքի անդամների հետ լքել է տունը, և կենդանին հնարավորություն է ունեցել ամբողջ գիշեր տանտերերի անկողնում հանգստանալու:

Ավելի ուշ վայրի բնության հարցերով զբաղվող ծառայությունների աշխատակիցները կենդանուն ապահով կերպով դեպի ջունգլիներ են ուղեկցել:

Հաղորդվում է, որ Հնդկաստանի արևելյան Բիհար և Ասամ նահանգներում տեղացող հորդառատ անձրևներն ավելի քան 100 մարդու մահվան պատճառ են դարձել, միլիոնավոր մարդիկ տարհանվել են: