Բակո Սահակյանը ՀՀ ՀԾԿՀ-ի պատվիրակության հետ քննարկել է ոլորտային համագործակցության ընդլայնման և խորացման վերաբերյալ հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությանը`կառույցի ղեկավար Գարեգին Բաղրամյանի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացրել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը, պաշտոնատար այլ անձինք: